Հասարակական11:43, 12 Մարտ 2014
Թուրք գործարար կանայք պայքարում են հայ-թուրքական սահմանի բացման համար

Թուրքիայում գործող «Արևելյան և հարավ-արևելյան շրջանների գործարար կանանց միությունը» (DOGÜNKAD) ցանկանում է, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի:
2011
թվականին 30 կանանց կողմից ստեղծված միության գործադիր խորհրդի ղեկավար Նևին Իլը հայտնել
է, որ Հայաստանի հետ սահմանի բացման դեպքում կազմակերպության արտահանումը 50 տոկոսով
կավելանա:
Համաձայն Նևին Իլի հաշվարկների՝ ներկայումս Հայաստան կատարվող արտահանման արժեքը ավելանում է մոտ 300 տոկոսով, քանի որ երկու հարևան պետությունների միջև սահմանը փակ է և արտահանումը կատարվում է ոչ թե ուղիղ, այլ Վրաստանի տարածքով:
Տարածաշրջանի
մի շարք պետությունների հետ համագործակցող
կազմակերպության ղեկավարը հայտնել է, որ առաջինը համագործակցել են Հայաստանի գործարար կանանց խորհրդի հետ՝ մի նախագիծ
իրականացնելով: Հետագայում արդեն պայմնագրեր են կնքել այլ ընկերությունների հետ և այժմ
համագործակցության պայմանագիր ունեն շուրջ 10 կազմակերպության հետ:
«Հայաստանի հետ սահմանը փակ է, ինչի պատճառով
մենք Հայաստան ապրանք ենք ուղարկում Վրաստանի տարածքով: Մենք այստեղից ավտոբուսով
35 ժամ ճանապարհ ենք գնում Հայաստան հասնելու համար, մինչդեռ մեքենայով կարող ենք 6 ժամում հասնել: Անհրաժեշտ է սահմանը
բացել: Սա առևտրի տեսանկյունից շատ կարևոր է»,- Նևին Իլի խոսքերը մեջբերել է թուրքական
«Ինտերնետ հաբեր» լրատվական կայքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |