• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 23:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան16:45, 11 Մարտ 2014

Թուրքիայում «Էրգենեքոնի» գործով դատապարտվածների ազատ արձակումը շարունակվում է

Թուրքիայում «Էրգենեքոնի» գործով դատապարտվածների ազատ արձակումը շարունակվում է

Թուրքիայում մարտի 7-ին «Էրգենեքոնի» գործով ցմահ դատապարտված զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղի ազատ արձակումից հետո երեկ էլ ազատ էին արձակվել նույն գործով դատապարտված ավելի քան մեկ տասնյակից դատապարտյալներ: Թուրքական մամուլի հրապարալումներից պարզ է դառնում, որ ազատ արձակումները շարունակական բնույթ են կրում: 

Նրանց շարքերում կան զինվորականներ, գրողներ, հրատարակիչներ, փաստաբաններ, լրագրողներ  պահեստազորի բարձրաստիճան սպաներ, այդ թվում՝ ազգայնականի  համբավ ունեցող «Աշխատավորական կուսակցության»  առաջնորդ, ցմահ ազատազրկման դատապարտված հակահայ գործիչ Դողու Փերինչեքը, Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի վրա իրականացված մահափորձը կազմակերպած Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատի նախկին փոխտնօրեն Իբրահիմ Շահինը և այլք:

Վերջին լուրերի համաձայն՝ ազատ արձակվածների թիվն անցել է 3 տասնյակը:

Նշենք, որ «Էրգենեկոն»-ը  Թուրքիայում գործունեություն ծավալած գաղտնի ծայրահեղ ազգայնականների կազմակերպություն է, որի անդամներից են Թուրքիայի զինված ուժերի և անվտանգության ծառայությունների որոշ բարձրաստիճան ղեկավարները, որոնք մեղադրվում են Թուրքիայում պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ: Կազմակերպությունը անվանվել է ի պատիվ Ալթայի լեռներում առասպելական վայրի, որը, համաձայն թյուրքական լեգենդների, համարվում է բոլոր թյուրքերի հայրենիքը:

Ենթադրվում է, որ կազմակերպության առաջնորդը նախկին գեներալ Վելի Քյուչյուքն է։ Իշխանությունները Էրգենեկոնը համարում են ահաբեկչական կազմակերպություն։ Ըստ Թուրքիայի հանրապետական դատախազության, Էրգենեկոնի հիմնական նպատակն է հիմք նախապատրաստել ռազմական հեղաշրջում կատարելու համար:

«Էրգենեկոն»-ի գործով ձեռբակալվել է ավելի քան հարյուր մարդ` պետական հեղաշրջում պատրաստելու մեղադրանքով։ «Էրգենեկոն» գաղտնի կազմակերպության գործը հարուցվել է 2007 թվականի հունիսին:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}