• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 23:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:13, 11 Մարտ 2014

Թուրքիայի իշխանությունները և ռասիստական հռետորաբանութունը

Թուրքիայի իշխանությունները և ռասիստական հռետորաբանութունը

Թուրք իշխանավորները կամ իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (ԱԶԿ-AKP) մոտ կանգնած մարդիկ հաճախ են պաշտոնապես և հրապարակավ ատելություն պարունակող խոսքեր հնչեցնում: Այս հարցով մտահոգվել է ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի սյունակագիր Էմրե Քոնգարը: Իր հոդվածում հեղինակը նկատել է տալիս, որ նման խոսքերը ոչ միայն հակասում են հումանիզմին, այլ նաև օրենքներին: Հետևաբար նման կերպ արտահայտվողները օրենք են խախտում ու հանցանք գործում: Հոդվածում բերվում է վերջին թարմ օրինակը:

Մարտի 8-ին Թարսուսում կազմակերպված հանրահավաքի ժամանակ Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանը, անդրադառնալով կոռուպցիոն սկանդալի թեմային ասել էր, որ հրեայից, աթեսիտից կամ զրադաշտից վատ արարք կարելի է սպաել, իսկ ահա մահմեդականի դեպքում դա ցավալի է:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ 2013-ի ամռանը Գեզիի ցույցերի ժամանակ նման բնույթի ատելության խոսքեր ասել էր նաև Յըլդըզի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Ահմեթ Աթանը: Նա թվիթեր միկրոբլոգի իր էջում գրել էր. «Գեզիի ցույցերում ձեր ակտիվ դերին ըմբռնումով եմ մոտենում եթե հրեա եք, հայ կամ հույն: Խնդրեմ մի հատ ուսումնասիրեք ձեր արմատները»:

Իսկ թուրք ըմբիշ Ռըզա Քայաալփը  գրել էր. «Հրապարակը թողել եք հայերին, ալլահը ձեզ փորձանքի բերի, ակտիվիստ ավազակներ»: Այդ մարզիկը իշխանության պարգևին է արժանացել, մրցաշարերի ժամանակ նրան պատիվ է վերապահվել քայլերթի ժամանակ առաջ տանելու թուրքական դրոշը:

Հոդվածի հեղինակը ցավով նշում է, որ այդ ամենը գալիս է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, ով ինքն էլ բազմիցս հնչեցրել է ատելություն պարունակող խոսքեր, որոնք այնքան շատ են, որ թվարկել հնարավոր չէ:

Էմրե Քոնգարը եզրակացնում է, որ թուրքական իշխանությունները որքան թուլանում են, որքան կորցնում են իրենց կշիռը, այնքան ավելացնում են ատելության հռետորաբանությունը` դրանով թշնամացնելով հանրության տարբեր հատվածներին ու անարգելով ժողովդրավարությունը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}