Տարածաշրջան13:15, 10 Մարտ 2014
Թուրք հոդվածագիր. «Մի հայի համար փողոցները լցվեցիք, իսկ ի՞նչ եք անում այդքան ղրիմցիների համար»

Թուրքական «Միլլիյեթ» թերթում հրապարակվել է «Մեկ հայի մահով հայ դարձածներին» վերնագրով հոդվածը, որում կոչ է արվում աջակցել Ղրիմում բնակվող իրենց թաթար ազգակիցներին: Ազեր Հասրեթ անունով թուրք հոդվածագրը նշում է, որ Ղրիմում բնակվող թաթարները զտարյուն թուրքեր են, որոնց հայրենիքը՝ Ղրիմը, ռուսական զինուժի կողմից օկուպացված վիճակում է գտնվում:
Հոդվածագիրը, հիշեցնելով իր բնորոշմամբ Ղրիմցի թուրքերի կենդանի լեգենդ առաջնորդի՝ Մուստաֆա Քըրըմօղլուի «Ադրբեջանը, Ղազախստանը, և Թուրքիան պետք է մեզ անհապաղ օգնություն ցույց տան» խոսքերը, նշում է, որ թաթարներն իրենց ամեն օր օգնության են կանչում: Հասրեթի խոսքերով Ղրիմում վիճակն այժմ օրհասական է, այլապես նրանք (թաթարները) օգնություն չէին խնդրի: Ու այդ վիճակն այնքան օրհասական է, որ Ղրիմը կարող է ձեռքից գնալ:
Այնուհետև Հասրեթը հռետորական հարց է տալիս, թե ինչ են իրենք անում՝ ասելով, որ բավարարվում են միայն հեռուստատեսային ելույթներով, որտեղ առավելագույնը ասում են, թե թույլ չեն տա Ռուսաստանին Ղրիմը կուլ տալ:
Այնուհետև հոդվածագիրը պատասխանում է հնարավոր այն հարցադրմանը, թե ինչ կարող են անել, ասելով. «Պատասխանը շատ պարզ է. ժամանակին, երբ մի հայ մահացավ, փողոցները ողողեցիք «Բոլորս հայ ենք» կարգախոսներով: Հիմա էլ Ստամբուլի, Անկարայի, Իզմիրի, Բուրսայի փողոցները ողողեք «Բոլորս ղրիմցի ենք», «Ղրիմը չենք տա ոչ-ոքի», «Ռուսաստան, հեռացիր Ղրիմից» կարգախոսներով: Այո այդպես արեք:
Թուրքիայի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, «Հյուսիսային Կիպրոսի Հանրապետության» փողոցներն ու դահլիճները այնքան ժամանակ պետք է ողողված լինեն վերոնշյալ կարգախոսներով, մինչև Ռուսաստանը դուրս գա Ղրիմից: Ռուսները կապված են Ուկրաինայի հետ, բայց պետք է դուրս գան ոչ Ուկրաինային, ոչ էլ մեկ այլ պետության պատկանող Ղրիմից:
Մեկ հայի համար տասնյակ հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան, հարյուր հազարավոր ղրիմցիների համար տասնայակ միլիոնավոր մարդիկ պետք է դուրս գան»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |