• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 00:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:57, 07 Մարտ 2014

Սևան Նիշանյանին համամատաբար լավ պայմաններ ունեցող բանտ են տեղափոխել

Սևան Նիշանյանին համամատաբար լավ պայմաններ ունեցող բանտ են տեղափոխել

Հունվարի 2-ից Թորբալը բանտում գտնվող պոլսահայ գրող, լեզվաբան Սևան Նիշանյանին, ով Շիրինջեում ապօրինի շինարարություն անելու մեղադրանքով դատապարտվել էր 2 տարվա բանտարկության, կրկին այլ բանտ են տեղափոխել:

Ըստ թուրքական «Ռադիքալ» թերթի՝  Նիշանյանը բանտից ևս շարունակել է գրել և «Twitter» միկրոբլոգում իր էջում գրառում էր կատարել. «Բանտային կյանքի հիմնական օրենքն է. եթե դու չկծես, քեզ կկծեն: Ամբողջ համակարգը սրա վրա է հիմնված: Թուրքիայի Հանրապետություն կոչվող այլասերված երկրի էությունն արդյո՞ք սա չէ»:

Թերթը նշում է, որ Նիշանյանի այս գրառումից հետո նրան տեղափոխել էին Բուջա խստացված ռեժիմով գաղութ, որտեղ ստիպված է եղել բետոնածածկ հատակին քնել, քանի որ նրա բանտախցում անգամ մահճակալ չի եղել: Իսկ երբ այդ հանգամանքը հայտնի է դարձել հանրությանը, նրան տեղափոխել են Ալիաղա գաղութ: Պրոֆեսոր Ալի Նեսինը տեղեկացրել է, որ այս բանտը համեմատաբար ավելի լավ պայմաններ ունի:

Նիշանյանի փաստաբանն էլ հայտնել է, որ  Թորբալը բանտի կողմից իր ծառայակցին վիրավորելու և սպառնալու մեղադրանքով Նիշանյանի դեմ դատարան ներկայացված հայցի առաջին  նիստը տեղի կունենա մարտի 27-ին: Դատարանի  որոշումից  պարզ կդառնա, թե որքան ժամանակ Նիշանյանը կմնա խստացված ռեժիմով բանտում:

Տեղեկացնենք, որ Սևան Նիշանյանին խստացված ռեժիմով բանտ տեղափոխելու համար պատճառ է եղել նաև այն, որ նա բացահայտել էր բանտապահներից մեկի կողմից իր պլաստիկ քարտը գողանալու փաստը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}