Հասարակական08:50, 06 Մարտ 2014
Շնորհակալություն, որ թերթի լոգոյի վրա չեք գրել «Թուրքիան խելագար թուրքերինն է»

«Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP)
բարկանում է Իսրայելի վրա, որովհետև վերջինս ռեալ քաղաքականություն չի վարում:
Ճիշտ է անում: «Հյուրրիյեթ» պարբերականը բարկանում է «ԱԶԿ»-ի վրա, որովհետև
վերջինս ռեալ քաղաքականություն չի վարում: Սխալ է անում»:
Նման դիտարկմամբ է սկսում թուրքական «Աքշամ» օրաթերթում հրապարակված «Հյուրրիյեթ»-ը Այդըն Դողանինն է» հոդվածը, որի տակ սյունակագիր Ֆիքրի Աքյուզի ստորագրությունն է:
Հեղինակը, փորձելով պարզաբանել, թե ինչու է նման առաջաբանով սկսել իր հոդվածը, նախ հարց է բարձրացնում` Թուրքիան թուրքերի՞նն է, ապա, ելնելով «Թուրքիա» բառի բովանդակությունից, պատասխանում` իհարկե, այո: «Հյուրրիյեթ»-ը ստեղծվել է 1948 թվականին: Մեկ տարի անց թերթի լոգոտիպի վրա հայտնվեց գրություն` «Թուրքիան թուրքերինն է»: Մարդ հարցնի`իսկ Թուրքիան առնող-տանող կա՞, որ լոգոն զարդարվել է նման արտահայտությամբ»,- նկատում է հեղինակը: Փորձելով պարզել այդ գրության շարժառիթը` Աքյուզուն ընդգծում է այն հանգամանքը, որ նշյալ օրաթերթը սկսել է հրատարակվել Իսրայելի ստեղծման նույն տարեթվին: 1940-50-ականներին նույնիսկ խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ «Հյուրրիյեթ» պարբերականը հիմնվել է հրեական փողերով:
«Երբ Սեդաթ Սիմավին «Հյուրրիյեթ»-ի լոգոյի մեջ ներառեց Թուրքիայի դրոշը և «Թուրքիան թուրքերինն է» գրությունը, հենց նպատակ ուներ ի չիք դարձներ վերոնշյալ խոսակցությունների հրեական ֆինանսավորման մասին»,- գրում է Աքյուզը և տարակուսած նշում, թե ինչու օրինակ նույն հաջողությամբ թերթի լոգոյի վրա չի նշվում, որ «Հյուրրիյեթ»-ը Այդըն Դողանինն է:
«Ինչո՞ւ «Guardian» կամ «Independent» թերթերի տարբերանշանների վրա չի գրվում «Անգլիան անգլիացիներինն է»: Ի՞նչ է, աշխարհը կարծում է թե Թուրքիայի Հանրապետությունը Փղոսկրի ափի թաղամսերից մե՞կն է»:
Աքյուզն անդրադառնում է էթնիկ բնույթի հարցերի ևս: Նշելով, իր մահմեդական թուրք լինելը, գոհունակություն է հայտնում: Ապա հավելում է, որ իր հպարտության միակ առիթը զուտ թուրք լինելը չի, քանի որ օրինակ հայ, հույն կամ քուրդ լինել հո ամոթ զգալու պատճառ չէ՞:
«Ուղղակի ամոթալին այն կլինի, որ արհամարհանքով վերաբերվես քո էթնոսին
չպատկանող մարդկանց»:
Հոդվածի հեղինակը ուշադրություն է հրավիրում մի հանգամանքի վրա ևս. Թուրքիայի քաղաքացիություն ունեցող հայը կամ հրեան հարկ են վճարում, ծառայում են բանակու, բայց միայն էթնիկ պատկանելության համար կոչվում են փոքրամասնուություն: Իսկ ահա հարկերից խուսափող, բանակից խուսափող թուրքին մեծամասնություն են անվանում և ավելի շատ հովանավորությն տակ առնում: Ըստ Աքյուրթի` դա ինքնին տարօրիինակություն Է:
«Բայց շնորհակալություն, որ «Հյուրրիյեթ»-ը «ԱԶԿ» կուսակցության իշխանության
ժամանակ իր տարբերանշանի վրա չի գրել «Թուրքիան խելագար թուրքերինն է»: Սա
առաջընթաց է»,- եզրափակում է թուրք հոդվածագիրը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |