Հասարակական11:15, 06 Մարտ 2014
Կ.Պոլսի հույն պատրիարքը դեմ է Սուրբ Սոֆիա տաճարը մզկիթի վերածելուն

Կոստանդնուպոլսի հույն ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը պատասխանել է Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը կրկին մզկիթի վերածելու
շուրջ շրջանառվող լուրերին:
Պատարագից հետո քարոզի ժամանակ պատրիարքը հայտնել է, որ
տաճարը մզկիթի վերածելու դեպքում ամբողջ քրիստոնյա աշխարհը անկախ դավանաբանական
տարբերությունների միասնականորեն դեմ դուրս կգա այդ որոշմանը:
Թուրքիայում հրապարկվող երկլեզու «Ակոս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ պատրիարքն ընտգծել
էր, որ եթե տաճարը պետք է բացի իր դռները հավատացյալների առջև, ապա միայն քրիստոնեական հավատքի համար:
Տեղեկացնենք, որ ուղղափառ եկեղեցու գլխավոր սրբավյարերից մեկը համարվող տաճարը 1451 թվականին Կ.Պոլսի գրավումից հետո վերածվել էր մզկիթի: Միայն 1935 թվականին Աթաթուրքի հրամանով այն վերածվեց թանգարանի և մինչև օրս գործում է որպես թանգարան:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |