Տարածաշրջան10:53, 06 Մարտ 2014
Թուրքիան փակում է իր «բաց դռները» սիրիացների առջև

Սիրիայում ստեղծված ներքաղաքական դրության պատճառով ծանր կացության մեջ հայտնված սիրիացիների նկատմամբ Թուրքիայիում կիրառվող «բաց դռների քաղաքականությունը» առկախվել է:
Թուրքական «Զաման» թերթը, հղում անելով իր ռազմական աղբյուրներին, հայտնում է, որ սահամանակից շրջանների գավառապետերին հրահանգվել է սիրիացի փախստականներին ընդունել միայն արտակարգ դեպքերում:
Սահմանապահները «Զաման»-ի հետ զրույցում ասել են, որ իրենց կարգադրվելէ թույլ չտալ սիրիացիների մուտքը Թուրքիա` բացառությամբ հատուկ դեպքերի:
Թուրքիայի արտգործնախարարության և արտակարգ իրավիճակների նախարարության պարզբանումներում ասվում է, որ «բաց դռների» քաղաքականությունը շարունակելու դեպքում Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը կարող է կտրուկ աճել` հասնելով 5 միլիոնի:
Նշենք, որ «բաց դռների» քաղաքականության շնորհիվ սիրիացիները հեշտությամբ մուտք էին գործում Թուրքիա` նույնիսկ առանց անձնագրի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |