Իրավական12:28, 06 Մարտ 2014
«Ակոսի» խմբագիր Ռոբեր Քոփթաշը տուգանվել է թուրքական կուսակցությանը վիրավորելու պատճառով

Թուրքական դատարանը հայերեն և թուրքերեն հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշին մեղավոր է ճանաչել թուրքական «Աշխատավորական կուսակցությանը» (ԱԿ-İP) վիրավորելու համար: Դատարանը Քոփթաշին պատժել է 3000 թուրքական լիրա տուգանքով:
2011 թվականի օգոստոսի 26-ին «Ակոս» շաբաթաթերթում Քոփթաշը հոդված էր հրապարակել, որը
վերաբերում էր «Աշխատավորական կուսակցությանը»: Նշյալ կուսակցությունը դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ
Քոփթաշի՝ պահանջելով բարոյական վնասների փոխհատուցում:
«Ակոս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Քոփթաշի փաստաբան Հաքան
Բաքըրջըօղլուն հայտնել է, որ մարտի 4-ին դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու
է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |