• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
12 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 00:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական14:31, 05 Մարտ 2014

Թուրքայում բանտարկված հայ մտավորականը բանտախցում քնում է բետոնածածկ հատակի վրա

Թուրքայում բանտարկված հայ մտավորականը բանտախցում քնում է բետոնածածկ հատակի վրա

Թուրքայում սույն թվականի հունվարին 2 տարվա ազատազրկման դատապարտված պոլսահայ անվանի լեզվաբան, լրագրող Սևան Նիշանյանին մեկ շաբաթ առաջ տեղափոխել էին Իզմիրում գտնվող խստացված ռեժիմով փակ գաղութ: Լուրեր են շրջանառվում այն մասին, որ բանտախցում մահճակալ չլինելու պատճառով Նիշանյանը ստիպված գիշերները քնում է բետոնածածկ հատակի վրա: Հայ մտավորականի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կոմիտեն, որի կազմում ընդգրկված են բազմաթիվ գրողներ, լրագրողներ, արվեստագետներ, իրավապաշտպաններ, պատրաստվում է այդ հարցը բարձրաձայնել միջազգային հանրության առաջ, քանի որ Նիշանյանի  նկատմամբ կիրառվող «բետոնե անկողին» մեթոդը անձին տանջանիք ենթարկելու բացահայտ դրսևորում է: Թուրքական «Բորսարթի» կայքի տեղեկացմամբ` Նիշանյանին անգամ լոգանք ընդունելու հնարավորություն չեն տալիս:

«Նեսին» հիմնադրամի տնօրեն Ալի Նեսինի մեկնաբանմամբ` Նիշանյանին տեղափոխել են այլ բանտ, քանի որ նա բացահայտել էր բանտապահի կողմից իր կրեդիտ քարտը գողանալու փաստը:

Հիշեցնենք, որ դատարանը Նիշանյանի նկատմամբ ազատազրկման վճիռ էր կայացրել ապօրինի շինարարություն իրականացնելու մեղադրանքով: Բանն այն է, որ Նիշանյանն Իզմիրի Շիրինջե գյուղի սեփական հողակտորի վրա 60 քմ մակերեսով քարե տուն է կառուցել, որը, սակայն, իշխանությունների կողմից ճանաչվել է որպես անօրինական կառույց:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել
11:35, 05 սեպ
Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»
Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}