Տարածաշրջան07:36, 01 Մարտ 2014
Թուրք փորձագետ. «Ռուսական քաղաքականությունից ամենաշատը տուժել է Օսմանյան պետությունը»

Ռուսաստանը աշխարհամասային պետություններից է: Իր զբաղեցրած մայրցամաքի վրա
ուզում միանձնյա գերիշխող լինել: Նման կարծիքով հանդես է եկել թուրք փորձագետ,
պրոֆեսոր Սեդաթ Լաչիները: Թուրքական «Սթար» պարբերականում «Ռուսաստանի վերադարձը»
հոդվածում Լաչիները խոսում է ռուսներից Օսմանյան պետության կրած տարածքային
կորուստների մասին:
Իսկ այն շրջանները, որոնք Ռուսաստանը չի կարողանում ուղղակիորեն նվաճել, նպատակ է դնում ավելացնել տեղի ռուս բնակչության քանակը»,- գրում է Լաչիները` ընդգծելով, որ ցարական Ռուսաստանի եվրասիական ծավալապաշտական քաղաքականությունը շարունակվում է Խորհրդային Միության անկումից հետո ևս:
Հիշատակելով ռուս-վրացական 2008-ի կարճադրվագ պատերազմի, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի` Վրաստանից անջատվելու գործում ռուսական լումայի և Ուկրաինային այժմյան քաոսային իրավիճակի մասին` թուրք պրոֆեսորը դիտարկում է ռուսական ազդեցությունը Անդրկովկասում:
Ըստ հոդվածագրի` Ռուսաստանին չի հաջողվում իր գերակայությունը հաստատել Ադրբեջանում, ահա այդ պատճառով էլ աջակցում է իրեն կողմնակից հայերին: «Նրանց միջոցով մասնատել է Ադրբեջանը և հակաթուրքական պատվար ստեղծել: Այսօր Հայաստանի սահմանները ռուս զինվորներն են պահում, սահմանին ծածանվում են ռուսական դրոշներ»,- գրում է Սեդաթ Լաչիները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |