Հասարակական08:06, 27 Փետրվար 2014
Պոլսահայ գրող Սևան Նիշանյանին խստացված ռեժիմով գաղութ են տեղափոխել

Պոլսահայ
գրող, լեզվաբան Սևան Նիշանյանը «Թորբալը» բանտից
տեղափոխվել է «Բուջա» խստացված ռեժիմով
գաղութ:
Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական
կայքի հոդվածագիր Հրանտ Գասպարյանը անդրադարձել
է Նիշանյանի
տեղափոխության հարցին: Նա
նշել
է , որ Նիշանյանը
բանտապահին մեղադրել է գողության
մեջ: Այդ
առնչությամբ հետաքննություն է սկսվել, որից հետո Նիշանյանին տեղափոխել են խիստցված ռեժիմով գաղութ: Կայքը նշում է, որ այդ որոշումը Նիշանյանին պատժելու
նպատակ է հետապնդում:
Այս որոշումը դժգոհություն է առաջացրել թուրք մտավորականների շրջանում: Ալի Նեսինը Նիշանյանի տեղափոխության մասին որոշումը նույնպես կապում է բանտապահի կողմից գողության փաստի բացահայտման հետ: Նեսինը «Facebook» սոցիալական կայքում էջ է բացել, որտեղ պահանջում է անմիջապես վերջ դնել Նիշանյանի խոսքի, արտահայտվելու, աշխատելու և ուսումնասիրություններ կատարելու ազատությանը խոչընդոտող սահմանափակումներին և ճնշումներին:
Իսկ գրող Սաիթ Չեթինօղլուն, իր մտահոգությունը
հայտնելով Նիշանյանի կալանքի
խստացման առնչությամբ, ընդգծել է, որ պետությունը, չնայած երկրում տիրող խառանշփոթին,
չի մոռանում Սևան Նիշանյանի մասին
և արդեն նրան աքսորել է ավելի խիստ ռեժիմով բանտ:
Կայքի փոխանցմամբ՝ Նիշանյանը փետրվարի
19-ին լրագրող Հասան Ջեմալին ուղղված նամակում հայտնել էր, որ բանտում իր նկատմամբ խտրական վերաբերմունք են ցուցաբերում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |