Տարածաշրջան14:31, 27 Փետրվար 2014
Համացանցում է հայտնվել Էրդողանի և որդու նոր հեռախոսազրույցը

«Youtube»-ում հայտնվել է նոր ձայնագրություն, որտեղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որդու՝ Բիլալ Էրդողանի հետ քննարկում է Սըթքի Այան անունով մի գործարարից 10 միլիոն դոլար կաշառք վերցնելու թեման:
Թուրքական «Ինտերնետ հաբերի» հաղորդմամբ՝ ձայնագրության մեջ Էրդողանը որդուն ասում է . «Փողը մի վերցրու: Թող բերի այն, ինչը խոսք է տվել, հակառակ դեպքում հարկավոր չէ: Սա ի՞նչ մոտեցում է»:
Այս ձայնագրության մեջ այնքան էլ պարզ չէ, թե Էրդողանն այս խոսքերով կոնկրետ ինչ նկատի ունի, սակայն ձայնագրությունը տեղադրողները
գրել են, որ թուրք վարչապետը նկատի է ունեցել,
որ այդ գումարը քիչ է:
Հիշեցնենք, որ բացի վերոնշյալ
ձայնագրությունից փետրվարի 24-ին ևս թուրքական մամուլում հայտնվել էր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի
և որդու՝ Բիլալ Էրդողանի գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնք տեղի են ունեցել դեկտեմբերի 17-ին՝ Թուրքիայում
տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի
օրը: Հեռախոսազրույցում Էրդողանը որդուն տեղեկացնում է, որ խուզարկություններ են տեղի ունենում և հրահանգներ տալիս որդուն` տանից փողերը հանելու ու զրոյացնելու
վերաբերյալ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |