• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 00:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:42, 27 Փետրվար 2014

Կիպրական հարցի բանակցությունների համար այսօր պատմական օր է

Կիպրական հարցի բանակցությունների համար այսօր պատմական օր է

Կիպրական հարցի լուծմանն ուղղված բանակցային գործընթացը մտնում է որակական նոր փուլ: Կողմերն այսօր կարևոր այցեր են իրականացնելու Անկարա և Աթենք. Կիպրոսից Անդրեաս Մավրոյանիսը մեկնելու է Անկարա` հանդիպելու Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրօղլուի հետ, իսկ Հյուսային Կիպրոսի Թուրքական (չճանաչված) Հանրապետության (ՀԿԹՀ) ներկայացուցիչ Քուդրեթ Օզերսայը Աթենքում հանդիպելու է Հունաստանի արտգործնախարարության գլխավոր քարտուղար Անաստասիս Միթսաիլիսի հետ: Օզերսայն Աթենքում քննարկման առարկա է դարձնելու կիպրոսաբնակ թուրքերի դեմ կիրառվող պատժամիջոցների հարց և փորձելու է աջակցություն ստանալ հունական կողմից:

Թուրքական լրատվամիջոցների գնահատմամբ` այդ այցերը նշանավորվում են պատմական եզակիությամբ, քանի որ, օրինակ, ՀԿԹՀ-ի պաշտոնատար անձի` Հունաստան կատարած այցը վերջին անգամ եղել էր 55 տարի առաջ, երբ կիպրոսաբնակ թուրքերի նախկին նախագահ Ռաուֆ Դենքթաշը մեկնել էր Աթենք:

«Հյուրրիյեթ» օրաթերթը նաև տեղեկացնում է, որ նախօրեին Կիպրոսի  կրոնական համայնքների հոգևոր առաջնորդները մասնակցել են Շվեդիայի դեսպանատանը կազմակերպված հանդիպմանը: Ներկա են գտնվել ՀԿԹՀ-ի կրոնական հարցերի վարչության ղեկավար Թալիփ Աթալայը, Կիպրոսի հունական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Յուսեֆ Սոուֆը, հայ արքեպիսկոպոս Վարուժան Հերքելյանը և այլք:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}