Տարածաշրջան09:09, 25 Փետրվար 2014
Թուրք վերլուծաբան. «Օջալանն ինչ ասեց, այդ էլ եղավ»

Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարկված քրդերի
առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մեկ տարի առաջ հնչեցրած խոսքերն այսօր իրականություն
են դարձել: Նման տեսակետի հրապարակումով է հանդես եկել թուրք անվանի վերլուծաբան
Ջան Դյունդարը: Թուրքական «Քեմալիստլեր» կայքում լույս տեսած հոդվածում հեղինակը
պատմում է, որ հիմա, երբ հետահայաց նայում է 2013 փետրվարի 23-ին «Միլլիյեթ»
օրաթերթում տպագրված Օջալանի հանդիպման արձանագրության տեքստը, զարմանալիորեն
բացահայտում է, որ քուրդ առաջնորդի ասածները մեկ առ մեկ համընկնում են ներկայիս իրականությանը:
Դյունդարը հիշեցնում է, որ զուգահեռ պետության մասին առաջինը խոսել է Օջալանը` ասելով. «Թուրքիայում աշխատանք են տանում երեք զուգահեռ պետություններ. Միջամտություն ունեն ԱՄՆ-ի հրեական, հայկական և հունական լոբբիստական ուժերը: Նրանք սողոսկել են լրատվադաշտ, գործարար շրջանակներ և իհարկե «Արդարություն և զարգացում» կուսակցություն: Մնացել է միայն «Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպություն»-ը (MIT): Ցանկանում են տապալել MIT-ի ղեկավարին` Հաքան Ֆիդանին»:
Հոդվածագիրը նկատել է տալիս, որ շաբաթներ առաջ գրեթե նույն միտքն արդեն որպես փաստ և իրականություն հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օջալանը նաև նշել էր, որ MIT-ին հարված հասցնելու ծրագիր կա: Եթե դա հաջողվի, ապա Թուրքիայում շատ «ամրոցներ» կխորտակվեն: «Եթե Ֆիդանը ձերբակալվի, հերթը կգա վարչապետին»:
Քրդերի առաջնորդը գյուլենական համայնքի մասին խոսելիս շեշտել է դրա ամերիկակենտրոն լինելը: «Ինձ այստեղ` Իմրալը, բերեցին, Գյուլենին էլ ԱՄՆ-ն վերցրեց: Գյուլենականներն աշխարհի 120 երկրում դպրոց են բացել: Որտեղի՞ց այդքան գումար»: Դյունդարը նկատել է տալիս, որ այսօր այդ նույն հարցը բարձրացնում է արդեն Էրդողանը:
Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Օջալանը վստահեցրել էր, որ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները փորձելու են խոչընդոտել այդ բարեփոխումներին: Դյունդարը 1 տարվա հեռվից արձանագրում է, որ այդպես էլ եղավ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |