• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 00:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:31, 25 Փետրվար 2014

Էրդողանի և որդու հեռախոսազրույցի ձայնագրությունը ցնցել է Թուրքիան

Էրդողանի և որդու հեռախոսազրույցի  ձայնագրությունը ցնցել է Թուրքիան

Երեկ երեկոյան թուրքական մամուլում է հայտնվել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և որդու՝ Բիլալ Էրդողանի  գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնք տեղի են ունեցել դեկտեմբերի 17-ին՝ Թուրքիայում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի օրը:

Թուրքական «Ռադիկալ»-ի հաղորդմամբ  «Մեծ կաշառք» անունը ստացած օպերացիայի օրը առավոտյան ժամերին Էրդողանը զանգահարել է որդուն և տեղեկացրել, որ սկսված օպերացիայի շրջանակներում խուզարկություններ է իրականացվում ու արդեն ձերբակալվել են 3 նախարարների որդիներ և հրահանգել, որպեսզի Բիլալ Էրդողանը տանից դուրս հանի փողերը: Մի քանի հեռախոսազրույցների ժամանակ Էրդողանը ցուցումներ է տվել որդուն փողերի զրոյացման վերաբերյալ:

Ձայնագրությունը մեծ աղմուկ է առաջացրել թուրքական մամուլում: Այս  թեմայով արձագանքներ ու մեկնաբանությունները գնալով ավելի են շատանում:

Թուրքիայի կառավարության մամուլի ծառայություը արդեն հրապարակել է Էրդողանի արձագանքն այս թեմայով, ով ձայնագրությունը լկտիաբար մոտաժված և իրականության հետ կապ չունեցող ձայնագրություն է անվանել:

Թուրքական ընդիմադիր «Ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցություններն էլ այդ դեպքից հետո արտահերթ ժողովներ են անցկացրել: «Ժողովրդահանրապետական» կուսակցության փոխնախագահ Հալուք Քոչն էլ հայտարարություն է արել, որում կողմ է արտահայտվել ձայնագրության իրական լինելուն՝  ավելացնելով, որ Էրդողանը կորցրել է լեգիտիմությունը և պետք է հրաժարական տա:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}