Իրավական13:14, 25 Փետրվար 2014
Թուրքիայի «Մարդու իրավունքների ասոցիացիան» քննադատում է ՄԻԵԴ-ի հակահայկական որոշումը

Թուրքիայի «Մարդու իրավունքների ասոցիացիան» նամակ է ուղարկել Շվեյցարիայի արդարադատության նախարարին` հիասթափություն հայտնելով Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշման կապակցությամբ: Տեղեկացնում
է « The Armenian Weekly-ին:»
Նամակում մասնավորապես ասվում է. «Որպես թուրք իրավապաշտպաններ, մենք անմիջական վկաներն ենք այն բանի, թե ինչպես է Հայոց ցեղասպանության և Փոքր Ասիայի մյուս քրիստոնյաների ցեղասպանության ժխտումը հակադեմոկրատական համակարգ ստեղծում, որը նպաստում է ռասիզմի, այլատյացության տարածմանն ու խոսքի ազատության և մարդու իրավունքների խախտումներին: Հանուն մարդու իրավունքների, ռասիզմի ու ատելության դեմ պայքարի, ինչպես նաև արդարադատության Թուրքիայում և այլ երկրներում, մենք կցանկանայինք մեր վստահությունը հայտնել, որ Դողու Փերինչեկին պատժելու վերաբերյալ Շվեյցարիայի դատարանի որոշումը մի քայլ էր, որը կոչված էր պաշտպանելու մեզ բոլորս, ողջ մարդկությանը ռասիզմից: Մենք սատարում ենք Շվեյցարիայի դատարանի որոշմանը, որն իրավասու է բողոքարկելու ՄԻԵԴ 2013 թ. դեկտեմբերի 17-ի որոշումը»:
Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ, Ստրասբուրգում որոշեց, որ Շվեյցարիան խախտել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկի իրավունքը, որը մեղադրվում էր ռասայական խտրականության մեջ, քանի որ հրապարակավ ժխտել էր Հայոց ցեղասպանության փաստը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |