Հասարակական10:46, 24 Փետրվար 2014
Իհսան Քարահասանօղլու. «Թուրքիայում 100.000 հայ է մնացել»

Թուրքիայի լրատվամիջոցների օրակարգի անբաժանելի մասն է շարունակում մնալ մարտի
30-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների և
առաջադրված թեկնածուների թեման: Թուրքական «Հաբեր 7» լրատվականի սյունակագիր Իհսան
Քարահասանօղլուն անդրադարձել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական
կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախընտրական ցուցակներում երկու հայերի` ընդգրկված
լինելու փաստին:
Հեղինակը իր դժգոհության մասին է ակնարկում առ այն որ 98 տոկոսով մահմեդական բնակչություն ունեցող երկրի 15 մլն բնակչություն ունեցող մի քաղաքում (Ստամբուլ) «ԺՀԿ»-ն կարող է առաջադրել 2 հայ թեկնածու: Եվ դա այն դեպքում, երբ հայտարարվում է, թե Թուրքիայում բնակվում է ընդհանուր առմամբ 100.000 հայ: Հոդվածագիրը ԺՀԿ-ական թեկնածու Մուստաֆա Սարըգյուլին կոչ է անում իր ընտրվելուց հետո մահմեդական ժողովրդին ավելի հանգամանորեն ծանոթացնել այն երկու հայերին, որոնց հետ Սարըգյուլը պատրաստվում է աշխատել հետագայում:
Նշենք, որ Թուրքիայի առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակից քաղաքական կուսակցությունների կողմից ընդհանուր թվով առաջադրվել է ազգությամբ հայ Թուրքիայի 8 քաղաքացի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |