• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 00:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:00, 21 Փետրվար 2014

Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում առաջադրվել են մի քանի հայ թեկնածուներ

Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում առաջադրվել են մի քանի հայ թեկնածուներ

Թուրքիայում մարտի 30-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թուրքական կուսակցությունները  ներկայացրել են նաև հայ թեկնածուներ:

Այսպես, Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանում, որտեղ ապրում է շուրջ 20.000 հայ, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) կողմից ներկայացված  ավագանու անդամի թեկանծուների ցուցակում երկու հայ է առաջադրվել՝ Ներսես Երեմյանը և Էլմաս Կիրակոսը:

«ԱՇԿ»-ի հայազգի թեկանծու 65-ամյա ատամնաբույժ Ներսես Երեմյանը, խոսելով ազգայնական կուսակցության կողմից իր թեկանծության առաջադրման մասին, նշել է, որ դեռ համալսարանական տարիներից ազգայնական միությունների է անդամակցել:

«Եթե Թուրքիայում ենք ապրում, ապա ազգայնական պետք է լինենք: Ըստ իս՝ կրոնը և ազգայնականությունը տարբեր բաներ են: Եթե ազգայնական չլինեի, մուսուլման կնոջ հետ չէի ամուսնանա»,- Երեմյանի խոսքերը մեջբերել է թուրքական «Հաբեր7» լրատվական կայքը:

«ԱՇԿ»-ի կազմում առաջին անգամ չեն, որ հայ թեկնածուներ են ներկայացվում: 2009 թվականին Բաքըրքյոյի ավագանու ընդտրություններում «ԱՇԿ»-ի հայ թեկնածուն եղել է Հաչո Քելեշը: 1973 թվականին պատգամավորի  թեկնածու է առաջադրվել  կուսակցության հիմնադիր-առաջնորդ Ալփասլան Թյուրքեշի մտերիմներից Լևոն Փանոս Դաբաղյանը:

Բաքըրքոյում մյուս կուսակցությունների ցուցակներում նույնպես հայեր կան:  Այսպես, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը ներկայացրել է երկու թեկանծու: Ցուցակի 3-րդ տեղը հատկացվել է  Յեշիլքյոյի հայկական դպրոցի շրջանավարտների միության նախկին նախագահ Արև Ջեբեջիին, իսկ 22-րդ տեղը՝ Մարգարիտ Դիքմեին: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ցուցակի 2-րդ համարը Լևոն Նորայ Օզաթն է, 7-րդը՝  Անդրանիկ Շիրինօղլուն և 15-րդը՝ Անդրանիկ Դիքթաշը: «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) ներկայացրել է Նվարդ  Բաքըրջըօղլուին:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}