• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 00:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:01, 21 Փետրվար 2014

2015-ին ընդառաջ թուրքերն անցել են հակագործողությունների

2015-ին ընդառաջ թուրքերն անցել են հակագործողությունների

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիան ավելի շատ է թափ հաղորդում տասնամյակներ շարունակ իր վարած ժխտողական քաղաքականությանը: Կյանքի են կոչվում տարբեր միջոցառումներ ու ձեռնարկումներ, որոնք գլխավորապես ծառայեցվում են ժխտողական քարոզչությանը: Հերթականը կազմակերպվել է Թուրքիայի հյուսիս-արևմտյան Բայբուրթ նահանգի նույնանուն քաղաքում, որը պատմական Բաբերդն է` Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Սպեր գավառում, Ճորոխի ձախ ափին:

Թուրքական «Իհլաս» լրատվական գործակալության տեղեկացմամբ` Բայբուրթում կազմակերպվել է ցուցահանդես` «Բայբուրթը` անցյալից մինչև մեր օրերը» խորագրով: Մասնակիցների թվում է եղել քաղաքապետ Հաջը Ալի Փոլաթը, ով նշել է, որ իրենց պարտքն են համարել վավերագրական լուսանկարների միջոցով նորահաս սերունդներին փոխանցել Բայբուրթ պատմական անցքերը

Սույն պարոնը հերքել է Հայոց ցեղասպանության փաստը և պնդել, որ իրականում հայերն են ջարդերի ենթարկել Կարսի, Բայբուրթի (Բաբերդի), Էրզրումի (Կարին), Էրզինջանի (Երզնկա) թուրք բնակչությանը: Հայերին նա մեղադրել է այն բանի համար, որ դարերով ապրել են կողք կողքի, բայց այնուհետև Մեծ Հայաստանի երազով տարվելով դիմել են արյունահեղության:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}