Տարածաշրջան14:33, 20 Փետրվար 2014
Չավուշօղլու. «ԱՄՆ վերջին երկիրն է, որ համացանցի մասին օրենքի հարցում մեզ պետք է խելք սովորեցնի»

Թուրքիայի
Եվրամիության (ԵՄ) հարցերով նախարար և գլխավոր
բանագնաց Մևլյութ
Չավուշօղլուն արձագանքել է համացանցի
գրաքննության մասին օրենքի առնչությամբ ԱՄՆ-ի
հայտարարություններին:
Թուրքական « NTV» հեռուստաալիքին
տված հարցազրույցում Չավուշօղլուն, անդրադառնալով
թուրք օրենսդիրների կողմից ընդունված օրինագծերի առնչությամբ Արևմուտքի քննադատություններին,
նշել է. «ԵՄ մեր գործընկերներին ներկայացնում ենք մեր տեսակետները:
ԱՄՆ վերջին երկիրն է, որ համացանցի մասին օրենքի հարցում մեզ պետք է խելք սովորեցնի: Համացանցի և մասնավորապես «Վիկիլիկսի»
հարցում ԱՄՆ-ի սահմանափակումները բոլորին է
հայտնի»:
Հիշեցնենք, որ ամերիկյան շուրջ
80 նախկին սենատորներ, դիվանագետներ, վերլուծաբաններ փետրվարի 19-ին բաց նամակ են հղել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ անհանգստություն հայտնելով Թուրքիայում տիրող իրավիճակի
առնչությամբ:
Նրանք պահանջում են նախագահ Օբամայից որոշակիացնել ԱՄՆ դիրքորոշումը Թուրքիայում տիրող ներկայիս իրավիճակի հարցում:
Ըստ նրաց՝ Էրդողանը և իր «Արդարություն
և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները չարաշահում են իրենց դիրքերը և վտանգի ենթարկեում օրենքի գերակայությունը: Իսկ Էրդողանն իր բռնատիրական գործողություններով
և դեմագոգիայով վտանգի տակ է դնում թուրք-ամերիկայն հարաբերությունները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |