Տարածաշրջան14:17, 18 Փետրվար 2014
Թուրքիայի օդուժի 74 ռազմական օդաչու հրաժարական է տվել

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը խոսել է վերջերս թուրքական բանակի ռազմաօդային ուժերում հաճախակի դարձած օդաչուների հրաժարականների մասին: Թուրքական «Միլլիյեթի» հաղորդմամբ՝ խոսելով վերջին շրջանում հրաժարական տված 74 օդաչուների մասին՝ Յըլմազն ասել է.
«Այդ
հրաժարականները չեն կարող ազդել օդուժի մարտունակությա վրա: Նշյալ օդաչուներն
անմիջապես չեն գնում: Ըստ հրաժարականների դիմումների մասին կարգի՝ նրանք պետք է
սպասեն մինչև փետրվարի վերջ: Եթե մինչև այդ էլ ընդունվի պարտադիր ծառայության
մասին օրենքը, ապա դիմումներին անմիջապես ընթացք չի տրվելու: Այդ օրենքի համաձայն
հրաժարականները կարող են ուժի մեջ մտնել 1.5 տարի պարտադիր ծառայության ժամկետն
ավարտվելուց հետո միայն: Թուրքական օդուժում բավականաչափ օդաչուներ կան, և օդուժն
ավելի ուժեղ է, քան երբևէ»:
Յըլմազը
պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք հնարավոր է չընդունվեն հրաժարականները,
կամ օդաչուների մնալու համար շահագրգռող պայմաններ ստեղծեն՝ ասելով. «Գնացողներին պահելու մտադրություն չունենք, իսկ
ծառայության առումով արվում է այն ամենը, ինչն անհրաժեշտ է»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |