Տարածաշրջան14:00, 18 Փետրվար 2014
«Երիտթուրքերից մինչև օրս շարունակվում է հայերի ոչնչացման քաղաքականությունը»

Թուրքիայում բնակվող ազգությամբ քուրդ քաղաքական գործիչ
Ահմեթ Թյուրքը խորհրդարանական ընդդիմության մաս կազմող քրդական «Խաղաղություն և
ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) կողմից Մարդին քաղաքում առաջադրվել է
որպես թեկնածու մարտի 30-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների
ընտրություններում: «ANF» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում Ահմեթ
Թյուրքը նշել է, որ Մարդինում հաղթանակ տանելը ավելին է, քան զուտ ՏԻՄ
ընտրություններում հաջողության հասնելը: Ըստ նրա` դա համաքրդական կարևորության
ընտրություն է և հաղթանակի դեպքում պետք է իրագործվի քրդերի բանտարկյալ առաջնորդ
Աբդուլլահ Օջալանի` Մարդինի հետ կապված ակնկալիքները:
«Սա սոսկ ՏԻՄ ընտրություն չէ. Մենք մեր քվեներով պետք է ամրապնդենք Օջալանի ձեռքերը: Մարդինը Մերձավոր Արևելքի մայրաքաղաքն է լինելու: Մենք Մարդինը դարձնելու են Մերձավորարևելյան բոլոր ժողովուրդների բարքերն ու կրոններն արտացոլող քաղաք»,- ասել է Թյուրքը: Նա ընդգծել է, որ քրդերին, արաբներին ասիմիլացնելու, հայերին ու ասորիներին ոչնչացնելու քաղաքականությունը երիտթուրքերից սկսած մինչև այսօր շարունակվում է գործադրվել:
Իրենց գլխավոր նպատակի` Քուրդիստանի և ժողովրդավարական ինքնավարության հասնելու մասին բարձրաձայնող քուրդ գործիչը պնդում է, որ թուրքական պաշտոնական գաղափարախոսությունն ուղղված է ազգային փոքրամասնությունների ինքնության ժխտմանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |