Մշակութային07:46, 17 Փետրվար 2014
Թուրքիայում գտնվող պատմական հայկական տունը Եվրահանձնաժողովի կողմից հատուկ մրցանակ է ստացել

Էդիրնեում
գտնվող «Միհրան Հանըմ» հայկական պատմական տանը Եվրահանձնաժողովի և Europa Nostra կողմից հատուկ մրցանակ է շնորհվել:
Թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի
տեղեկացմամբ` մրցանակը շնորհվել է ամենամյա «Եվրոպայի պահպանության մրցանակներ» միջոցառման
շրջանակներում: Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա սույն
թվականի մայիսի 5-ին, Վիեննայում:
Նշենք, որ 109-ամյա պատմություն ունեցող կառույցի առաջին տերը եղել է հայ բժիշկ Մ.
Մայիսյանը: Նա այս տունը օգտագործել է և որպես տուն, և որպես բժշկական կաբինետ: Այդ
պատճառով էլ ժողովուրդի մեջ տունը առավել հայտնի է «բժշկի տունը» անունով»: 1938
թվականին տան տերը դարձել է բժշկի աղջիկը` Միհրան Մայիսյանը: Միհրան հանըմը (տիկին
Միհրանը ) երկար տարիներ ապրել է այս տանը , այնուհետև կտակել տունը իր աղջկան`
Ներգես Հանըմին, ում մահից հետո էլ տունը անցել է պետության ձեռքը:
Ներկայումս կառույցը պատկանում է թուրք գործարար Ջելալ Աջարին: Գործարարը տունը
վերանորոգելուց հետո այն վերածել է հյուրանոցի` վերանվանելով այն «Միհրան հանըմ
բուտիկ-հյուրանոց»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |