Տարածաշրջան13:40, 17 Փետրվար 2014
Էլնուր Ասլանով. «Որոշ պետություններ ջանք են գործադրում հայ-թուրքական սահմանի բացման համար»

Ադրբեջանում անցկացվում է «Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ միության և տարածաշրջանային քաղաքականության ապագան» թեմայով խորհրդաժողովը:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծությունների և տեղեկատվության բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովը, խորհրդաժողովում ելույթ ունենալով, հայտնել է որ մի շարք պետություններ և կազմակերպություններ Թուրքիա-Հայաստան սահմանը բացելու ուղղությամբ ջանքեր են գործադրում, իսկ որոշ հիմնադրամներ դրա համար փողեր են հատկացնում:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սոն դաքիքա» լրատվական կայքը:
Ասլանովը կրկնել է Բաքվի հայտնի տեսակետը, թե հայ-թուրքական սահմանը հնարավոր է բացել միայն Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված օկուպացիայի վերացումից հետո, իսկ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, եթե Հայաստանը վերջ դնի օկուպացիային: Նա հույս է հայտնել, որ Թուրքիան կշարունակի Ադրբեջանին աջակցող քաղաքականությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |