• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
03 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 12:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային13:28, 17 Փետրվար 2014

Թուրքիայում լույս է ընծայվել Կոմիտասի հայերեն, քրդերեն և թուրքերեն երգերը ներառող ալբոմ

Թուրքիայում լույս է ընծայվել Կոմիտասի հայերեն, քրդերեն և թուրքերեն երգերը ներառող ալբոմ

Թուրքիայում լույս է ընծայվել «Երգարան. մշակումներ Կոմիտաս վարդապետի հայերեն, քրդերեն և թուրքերեն հավաքածուներից» խորագրով  ալբոմ, որը ներառում է Կոմիտասի 12 ստեղծագործություններ, որոնք երբևէ չեն ձայնագրվել: Ալբոմը պատրաստվել է «Արագած» նվագախմբի կիթառահար և գործիքավորող Արի Հեգելի և Ստամբուլի տեխնիկական համալսարանի պետական կոնսերվատորիայի ուսումնական խորհրդի անդամ Բուրջու Յըլդըզի կողմից:

Իրադարձությանն անդրադարձած թուրքական «Զաման» թերթի հաղորդմամբ՝ ալբոմի պատրաստման  պատմությունը սկիզբ է առել դեռ 4 տարի առաջ, երբ Արի Հեգելն ու Բուրջու Յըլդըզն իմացել են Կոմիտասի քրդերեն և թուրքերեն ստեղծագործությունների մասին: Նրանք ծանոթացել են Կոմիտասի՝ թուրքերեն ու քրդերեն ստեղծագործություններին, և բավական բծախնդիր ընտրության արդյունքում ընտրել այնպիսի երգեր, որոնք երբևէ չեն ձայնագրվել և դրանք որոշակի փոփոխությունների ենթարկելով`պատրաստել նշյալ հավաքածուն: 

Ալբոմը պատրաստելիս հեղինակները մեծապես օգտվել են Կոմիտասին նվիրված հայկական հրատարակությա 14 հատորյակից, որի վերջին հատորում էլ հանդիպում են քրդերեն ու թուրքերեն երգեր:  Ըստ երաժշտագետների՝ քրդերենով կատարված առաջին ձայնագրությունները հենց նշյալ հատորյակի քրդերեն երգերից են:

 Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Կանադան իրանցի ռեժիսորի թուրք դերասաններով ֆիլմը ներկայացրել է Օսկարի
17:11, 27 օգոս
Կանադան իրանցի ռեժիսորի թուրք դերասաններով ֆիլմը ներկայացրել է Օսկարի

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:

Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին
14:50, 25 օգոս
Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին

Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը
Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Ըստ Էրդողանի՝ Ադրբեջանն ու Հայաստանը հասել են խաղաղության ճանապարհի վերջին կետին
Ըստ Էրդողանի՝ Ադրբեջանն ու Հայաստանը հասել են խաղաղության ճանապարհի վերջին կետին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Էրդողանը գոհ է Հարավային Կովկասի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձություններից
Էրդողանը գոհ է Հարավային Կովկասի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձություններից

Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովում:

Էրդողանը Չինաստանում հանդիպել է իրանցի գործընկերոջ հետ
Էրդողանը Չինաստանում հանդիպել է իրանցի գործընկերոջ հետ

Թուրքիայի նախագահը Մասուդ Փեզեշքյանի հետ զրույցում հայտարարել է, որ այն ինչ Գազայում իրականացվում է Իսրայելի կողմից, ոչ մի բացատրություն չունի:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}