Մշակութային13:28, 17 Փետրվար 2014
Թուրքիայում լույս է ընծայվել Կոմիտասի հայերեն, քրդերեն և թուրքերեն երգերը ներառող ալբոմ

Թուրքիայում լույս է ընծայվել «Երգարան. մշակումներ Կոմիտաս վարդապետի հայերեն, քրդերեն և թուրքերեն հավաքածուներից» խորագրով ալբոմ, որը ներառում է Կոմիտասի 12 ստեղծագործություններ, որոնք երբևէ չեն ձայնագրվել: Ալբոմը պատրաստվել է «Արագած» նվագախմբի կիթառահար և գործիքավորող Արի Հեգելի և Ստամբուլի տեխնիկական համալսարանի պետական կոնսերվատորիայի ուսումնական խորհրդի անդամ Բուրջու Յըլդըզի կողմից:
Իրադարձությանն անդրադարձած թուրքական «Զաման» թերթի հաղորդմամբ՝ ալբոմի պատրաստման պատմությունը սկիզբ է առել դեռ 4 տարի առաջ, երբ Արի Հեգելն ու Բուրջու Յըլդըզն իմացել են Կոմիտասի քրդերեն և թուրքերեն ստեղծագործությունների մասին: Նրանք ծանոթացել են Կոմիտասի՝ թուրքերեն ու քրդերեն ստեղծագործություններին, և բավական բծախնդիր ընտրության արդյունքում ընտրել այնպիսի երգեր, որոնք երբևէ չեն ձայնագրվել և դրանք որոշակի փոփոխությունների ենթարկելով`պատրաստել նշյալ հավաքածուն:
Ալբոմը պատրաստելիս հեղինակները մեծապես օգտվել են Կոմիտասին նվիրված հայկական հրատարակությա 14 հատորյակից, որի վերջին հատորում էլ հանդիպում են քրդերեն ու թուրքերեն երգեր: Ըստ երաժշտագետների՝ քրդերենով կատարված առաջին ձայնագրությունները հենց նշյալ հատորյակի քրդերեն երգերից են:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։

Թավջութակահարուհի Պյուրեն Էդա Գյոզերը կատարել է Բախի թավջութակի առաջին երեք սյուիտները:

Ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։
«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։
Թուրքիային «BRICS»-ում տրվել է «գործընկեր երկրի» կարգավիճակ։
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |