Մշակութային07:51, 15 Փետրվար 2014
Պոլսահայ երգչուհու տեսահոլովակն այսօր առաջին անգամ էկրան կբարձրանա Թուրքիայում (տեսահոլովակ)

Թուրք սյունակագիր Հաքան Չելիքն անդրադարձել է երգարվեստի ու երաժշտաարվեստի
արժեքավոր գործերի թեմային: Թուրքական
«Փոսթա» պարբերականում հրապարակած իր «Կորած երաժշտություն, մոռացված անուններ»
հոդվածում Չելիքը խոսում է թուրքական հեռուստաեթերն ու ռադիոեթերը գրաված
մասսայական երաժշտության ու արվեստի այդ բնագավառում ունեցած կորուստների մասին:
Այդ առումով հոդվածագիրը կարևոր ու մեծարժեք է համարում պոլսահայ հայտնի
երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի նոր «Սեր» (sevgi) ձայներիզի թողարկումը, որտեղ տեղ
են գտել թուրքահայ անվանի կոմպոզիտոր Մաժակ Թոշիկյանիի հայ-թուրքական
երաժշտությունն արտացոլող որոշ ստեղծագործություններ: Չելիքն ուրախությամբ
տեղեկացնում է, որ ձայներիզի երգացանկում ներառված «Այս գիշեր» (Bu gece) երգի
տեսահոլովակն այսօր առաջին անգամ ցուցադրվելու է «Սի Էն Էն Թուրք» հեռուստաալիքով:
Տեսահոլովակը` ստորև.
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |