Հասարակական09:55, 14 Փետրվար 2014
Փարիզում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել

Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի շրջանակներում
օրերս Փարիզում հայ և թուրք համայնքների
ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառում է տեղի ունեցել: Միջոցառումը սկսվել է Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի ելույթը ներառող կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ:
Թուրքական «Թայմ
թուրք» էլեկտրոնային լրատվականի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցել
է նաև Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը, ով իր ելույթում
ասել է. «Դինքի սպանությանը
բոլորիս ականատես դարձրին: Սպանությունը
պատրաստվեց և իրականացվեց բոլորիս աչքի առջև, մենք էլ բավարարվեցինք այդ ամենը դիտելով միայն: Այնպես ինչպես տարիներ շարունակ բավարարվել
ենք այլ սպանություններին ու ցավերին հեռվից հետևելով»:
Թուրքիայի քաղաքացիների
ասամբլեայի (ACORT) կողմից Փարիզի 10-րդբ թաղապետարանի շենքում կազմակերպված միջոցառմանը
ելույթով հանդես են եկել նաև Հելսինկյան քաղաքացիական
ասոցիացիայի Ֆրանսիայի
ներկայացուցիչներ Բեռնար Դրեանոն և պատմաբան Քերամ Քեվոնիանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |