Հասարակական11:10, 14 Փետրվար 2014
Թուրք գրողը ներողություն է խնդրել Ցեղասպանության թեմայով հայերին վիրավորելու համար

Թուրք գրող տկն Այշե Քուլինը ներողություն է խնդրել թուրքական
հեռուստաեթերից հնչեցրած իր այն արտահայտության համար, որով վիրավորել էր նախորդ
դարասկզբին ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդին: «Սի էն էն Թուրք»
հեռուստաալիքի «Հակասական հարցեր» հաղորդման ժամանակ ասել էր հետևյալը.
«Ցեղասպանություն չի եղել, դա տեղահանություն էր: Այնպես չէր, որ հայերը ոչինչ
չէին արել, իսկ մենք նրանց կոտորեցինք, ինչպես գերմանացիները` հրեաներին»:
Այս արտահայտության համար Այշե Քուլինը արժանացավ խիստ ու տարբեր
քննադատությունների: Նրա դեմ նույնիսկ ձեռնարկվեց ստորագրահավաք. արշավի նպատակը
Քուլինի հեղինակած գրքերի ընթերցանությունը բոյկոտելն էր: Թուրքիայում բնակվող հայ
գրող տկն Կարին Քարաթաշը Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթում հանդես եկավ Քուլինին խստորեն
դատապարտող հոդվածով: Քուլինն էլ հանդես է եկել պատասխան հրապարակումով և
ներողություն խնդրել հայերին վիրավորող արտահայտության համար:
Թուրք գրողն ընդունել է, որ սխալ խոսք է հնչեցրել եթերից: Նա իրեն
մեղադրել է խոսքի անհաջող շարադրանքի համար:
«Իմ նպատակը երբեք չի եղել ասել, թե հայերն արժանի էին կոտորվելու:
Ես նման բան չէի ասի ու չէի մտածի: Այդ մասին գիտեն ինձ ճանաչողներն ու իմ
ընթերցողները»,- ըստ «ինտերնետ հաբեր» լրատվականի` փորձել է պարզաբանում տալ
Քուլինը` հավելելով, որ իրականում իր համեմատության իմաստը Հիտլերի կազմակերպած
ջարդերի ու Օսմանյան կայսրությունում հայերի հետ պատահածի միջև տարբերություն
դնելն էր: Ըստ նրա` հայերն ու թուրքերը պատերազմի մեջ էին և սպանում էին իրար:
Քուլինը դարձյալ հրաժարվել է ցեղասպանություն անվանել 1915-ին տեղի ունեցածը և
նշել, որ իր ընկալմամբ դա եղել է զուտ կոտորած: Միևնույն ժամանակ նշել է, որ ամոթ
ու ցավ է ապրում այն մասով, որ մասով թուրքերը մեղավորություն ունեն:
«Սխալ հասկացված նախադասությանս համար բոլորից, Թուրքիայում բնակվող
հայերից ներողություն եմ խնդրում ի սրտե»,- եզրափակել է թուրք գրողը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |