Տարածաշրջան11:09, 13 Փետրվար 2014
Թուրք գործիչը մտահոգված է Թուրքիայի ավտորիտարիզմով

Թուրքիայում այժմ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հիմնադիր անդամներից Էրթուղրուլ Յալչընբայըրը, ով նախկինում եղել է վարչապետի օգնական, խոսել է Թուրքիայի ներսում տիրող իրավիճակի մասին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալությունը, Յալչընբայըրը մտահոգություն է հայտնել Թուրքիայում ձևավորվող մամուլի անազատության, մարդու հիմնարար իրավունքների ուազատությունների առումով դեպի ավտորիտարիզմ ընթացող մթնոլորտի կապակցությամբ:
Յալչընբայըրը հիշեցրել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շուրջ 500 անգամ բարկացած հայտարարություններ է արել երկրում առկա զուգահեռ պետության վերաբերյալ:
«Եթե կա հանցագործություն, ապա թող պատժվի: Օրենսդրական, վարչական կարգավորումների կազմակերպման ու գործադրման իրավասությունները ձեր ձեռքին է: Զուգահեռ կառույցների թեման օրակարգ է նետվել` ուշադրությունը շեղելու իրական օրակարգից», - ասել է վարչապետի նախկին օգնականը: Նա ներկայիս վարչապետին կոչ է արել գործել հավուր պատշաճի. եթե կա հանցագործություն, հանցագործ ապա թող դատական մարմինները զբաղվեն ինչպես հարկն է:
«Իսկ եթե ունեք փաստեր, բայց դրանք մեջտեղ չեք բերում, որեմն վատ եք կատարում ձեր
աշխատանքը: Եթե փաստեր ունեք, որ Ֆեթուլլահ Գյուլենը հանցագործ խմբավորում է
ղեկավարում, փաստերով ապացուցեք, դատարանի վճիռ կայացրեք ու ԱՄՆ-ից էլ պահանջեք
նրան արտաքսել ու վերադարձնել Թուրքիա»,- ընդգծել է Յալչընբայըրը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |