Իրավական12:58, 12 Փետրվար 2014
Էրդողանին «վիրավորած» 17 քաղաքացիներ 1-2 տարով կազատազրկվեն

Էսքիշեհիրում ավարտվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ
Թայիփ Էրդողանին «վիրավորելու» գործով 17 մեղադրյալների դատավարությունը:
Էրդողանի հասցեին «վիրավորական արտահայտություններ» վանկարկած քաղաքացիներից 3-ին
դատարանը վճռել է պատժել 1-ական, իսկ 14-ին 2-ական տարի ազատազրկմամբ:
Նշենք, որ 2012 թվականին, Թուրքիայի Էսքիշեհիր
քաղաքում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել: Ակցիայի ընթացքում, քննադատելով
կառավարության գործունեությունը, ցուցարարները վանկարկել են « IMF-ի (արժույթի միջազգային
հիմնադրամ) ստրուկ, տերերի ստրուկ Էրդողան»: Ակցիային մասնակցող 17 քաղաքացիների
դեմ հարուցվել էր քրգործ` պետական գործչին վիրավորելու մեղադրանքով: Այս մասին
տեղեկացնում է թուրքական «Հյուրիյեթ» թերթը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |