• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
12 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:25
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:26, 11 Փետրվար 2014

Հայկական «Ակօս» թերթը հանցագործության մասին հայտարարությամբ դիմել է Ստամբուլի դատախազություն

Հայկական «Ակօս» թերթը հանցագործության մասին հայտարարությամբ դիմել է Ստամբուլի դատախազություն

Հայկական «Ակօս» թերթի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն հանցագործության մասին հայտարարությամբ դիմում է ներկայացրել Ստամբուլի գլխավոր դատախազություն: Դիմումի մեջ նշվում է, որ սույն թվականի հունվարի 20-ին և 25-ին «Ակօս» թերթի կայքը անհայտ անձանց կողմից հաքերային հարձակման է ենթարկվել և արգելափակվել է կայքի հասանելիությունը: 

Փաստաբանը նշել է, որ կայքի վրա հարձակմամբ խախտվել է Թուրքիայի քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածը (Լրատվական կայքի գործունեությունը խոչընդոտող կամ արգելափակող անձը կարող է ենթարկվել 1-5 տարվա ազատազրկման):


Հիշեցնենք, որ հունվարի ս/թ 20-ին «Ակօս» թերթի կայքը կոտրած «Serberus Reis Says»  ներկայացած  անհայտ անձիք այնտեղ էին տեղադրել Աթաթուրքի նկարը վերջինիս՝ հայտնի «Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում»  արտահայտությոմբ, իսկ նկարի ներքևում թողել էին հետևյալ տեքստը. «Եթե աշխարհում ընդամենը մեկ թուրք էլ մնա, միևնույնն է, ձերոնց հետապնդելու է: Դա չմոռանաք»:


Նշենք, որ «Ակօս»-ի կայքի նկատմամբ իրականացված հարձակումից շատ չանցած «Թվիթերի» «@BIBERIN_GAZI» անվանումով օգտատիրոջ հաշվից հայհոյանքներ ու սպառնալիքներ էին գրվել թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի հասցեին, ինչը ևս ներառվել է դիմումի շրջանակներում:


Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել
11:35, 05 սեպ
Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»
Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}