Տարածաշրջան14:03, 11 Փետրվար 2014
Էրդողանը փորձել է արդարացնել համացանցի գրաքննության մասին օրենքը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր ելույթ է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովիում:
Էրդողանն անդրադարձել է համացանցի գրաքննության օրենքին, որն արդեն ընդունվել Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) կողմից:
Վարչապետը նշել է, որ օրենքի
ընդունմամբ փորձում են պաշտպանել երեխաներին
և երիտասարդներին, ինչպես նաև քաղաքակնությունը և ազգային կամքը:
Ըստ Էրդողանի՝ երեխա ունեցող քաղաքացիները դեմ չեն լինի օրենքի
փոփոխությանը, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները,
որոնք միշտ կիբեր հարձակումների զոհ են դառնում, նույնպես չեն կարող դեմ լինել, իսկ
եթե դեմ են արտահայտվում, նշանակում է, որ ինչ-որ սպառնալիք կա այնտեղ:
Թուրքական «Վաթան» թերթը հայտնում է, որ վարչապետը ելույթի ժամանակ
մի բացահայտում է արել կապված ապօրինի ձայնագրությունների հետ:
«Մերսինում նահանգապետից մինչև քաղաքապետ, բոլոր կուսակցականները
գաղտնալսվել են: Ոչ միայն իմ, նախագահի, այլև նախարարների, արվեստագետների, լրագրողների
հեռախոսազրույցները գաղտնալսվել են և օգտագործվել շանտաժի համար»,- հայտնել է Էրդողանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Թուրքիայի նախագահն ասել է, որ փորձելու են ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպում կազմակերպել Ստամբուլում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |