Իրավական08:26, 11 Փետրվար 2014
Հայկական «Ակօս» թերթը հանցագործության մասին հայտարարությամբ դիմել է Ստամբուլի դատախազություն

Հայկական «Ակօս» թերթի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն հանցագործության մասին հայտարարությամբ դիմում է ներկայացրել Ստամբուլի գլխավոր դատախազություն: Դիմումի մեջ նշվում է, որ սույն թվականի հունվարի 20-ին և 25-ին «Ակօս» թերթի կայքը անհայտ անձանց կողմից հաքերային հարձակման է ենթարկվել և արգելափակվել է կայքի հասանելիությունը:
Փաստաբանը նշել է, որ կայքի վրա հարձակմամբ խախտվել է Թուրքիայի քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածը (Լրատվական կայքի գործունեությունը խոչընդոտող կամ արգելափակող անձը կարող է ենթարկվել 1-5 տարվա ազատազրկման):
Հիշեցնենք, որ հունվարի ս/թ 20-ին «Ակօս» թերթի կայքը կոտրած «Serberus Reis Says» ներկայացած անհայտ անձիք այնտեղ էին տեղադրել Աթաթուրքի նկարը վերջինիս՝ հայտնի «Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում» արտահայտությոմբ, իսկ նկարի ներքևում թողել էին հետևյալ տեքստը. «Եթե աշխարհում ընդամենը մեկ թուրք էլ մնա, միևնույնն է, ձերոնց հետապնդելու է: Դա չմոռանաք»:
Նշենք, որ «Ակօս»-ի կայքի նկատմամբ իրականացված հարձակումից շատ չանցած «Թվիթերի» «@BIBERIN_GAZI» անվանումով օգտատիրոջ հաշվից հայհոյանքներ
ու սպառնալիքներ
էին գրվել թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի հասցեին, ինչը ևս ներառվել է դիմումի շրջանակներում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |