Մշակութային13:25, 10 Փետրվար 2014
Հայերի ներդրումը Ստամբուլի ճարտարապետության մեջ

«Ստամբուլ 2010 Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» գործակալության, Ստամբուլի ժամանակակից արվեստների թանգարանի, Հրանտ Դինքի անվան հիմնադրամի և HAYCAR-ի (Հայ ճարտարապետների միություն) կողմից 2010 թվականին կազմակերպվել էր «Ստամբուլի հայ ճարտարապետները արևմտականացման շրջանում» ցուցահանդեսը: Աշխատանքների համակարգումը ստանձնել է ճարտարապետ Հասան Քուրույազըջըն:
Թուրքական «Թարաֆ» թերթը տեղեկացնում է, որ ցուցահանդեսից 4 տարի անց այն արդեն հասանելի է www.mimarlikmuzesi.org
(թուրքերեն) և www.archmuseum.org (անգլերեն) կայքերում:
Ցուցահանդեսի համակարգող Հասան Քուրույազըջըի նպատակն է ցույց տալ հայ ճարտարապետների ունեցած ներդրումը: Նա Ստամբուլի
Քուրթուլուշ, Փանգալթը, Թաքսիմ, Ջիհանգիր, Թարլաբաշը, Գալաթա,
Մահմութփաշայի փողոցներում կատարած չափագրումներով պատկերացում է տալիս Ստամբուլի ճարտարապետական տեսքի արևմտյան
փոփոխության մեջ հայ ճարտարապետների ունեցած դերի մասին:
Ճարտարապետն իր ուսումնասիրությունները սկսելու պատճառների մասին խոսելիս նշել է, որ Ստամբուլում 19-րդ դարի բազմաթիվ շենքեր կան և իրեն շատ է հետաքրքրել, թե այդքան շենքերն ովքերն են կառուցել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |