• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
05 Հուլիս, 2025
Շաբաթ 03:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան14:19, 07 Փետրվար 2014

Թուրք լրագրող. «Հայոց ցեղասպանության պատճառով Թուրքիան չի կարող խոսել Սոչիի դեպքերի մասին»

Թուրք լրագրող. «Հայոց ցեղասպանության պատճառով Թուրքիան չի կարող խոսել Սոչիի դեպքերի մասին»

Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը անդրադարձել է Սոչիում այսօր բացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերին: Սակայն կայքը, ոչ թե հենց օլիմպիական  խաղերին է անդրադրաձել, այլ  Սոչի Կրանսայապոլյան վայրում, որն  օլիմպիադայի կենտրոնն է, 1864 թվականին տեղի ունեցած չերքեզների կոտորածին:  Ըստ թուրքական աղբյուրի՝ այդ ժամանակ սպանվել է 800-1.5 միլիոն չերքեզ:

Այս իրադարձությունը ցեղասպանություն որակող կայքը  զրուցել է լրագրող Ֆահիմ Թաշթեքինի հետ՝ պարզելու համար, թե այդ իրադարձությունը ինչ տեղ է գրավում Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում:

Թաշթեքինը նշել է, որ ոչ մի երկիր չի ցանկանա Ռուսաստանի հետ այդ թեմայի շուրջ քննարկումներ սկսել և հատկաապես Թուրքիան դա չի կարող անել:

«Այն ժամանակ, երբ Թուրքիան  այս հարցի վերաբերյալ որևէ  բան ասի, նրա առջև Հայոց ցեղասպանության հարցը կդնեն: Այս իսկ պատճառով Թուրքիան, որտեղ ապաստան են գտել մեծ թվով չերքեզներ, զգում է, որ ստիպված է այդ հարցում լռություն պահպանել»,-ասել է լրագրողը:

Ըստ նրա, եթե Թուրքիան ընդունած լիներ Հայոց ցեղասպանությունը, պատմական սխալները, հանգիստ կկարողանար խոսել նաև չերքեզների մասին:

Թաշթեքինն ասել է, որ  եթե Թուրքիան չերքեզների կոտորածների մասին որևէ հարց բարձրացնի, ապա Ռուսաստանը շատ հանգիստ կարող է մատնացույց անել Թուրքիայում ապաստանած և Ռուսաստանում բնակվող չերքեզների կարգավիճակի տարբերությունը: Վերջիններս, ի տարբերություն թուրքաբնակների, որոնք անգամ իրենց մայրենի լեզուն են մոռացել, ունեն իրենց հանրապետությունը, նրանց լեզուն պաշտոնապես ճանաչված է, դասավանդվում է դպրոցներում, ունեն իրենց մշակութային կենտրոնները:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»
15:24, 04 հուլ
Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար
16:10, 02 հուլ
2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն
12:20, 02 հուլ
Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով
Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով

Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ
Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»
Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ
Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։

Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»
Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}