• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Հուլիս, 2025
Կիրակի 16:30
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:30, 07 Փետրվար 2014

Թուրք գործիչ. «Քուրդիստան» անվան տակ ցանկանում են ստեղծել 2-րդ Իսրայելը»

Թուրք գործիչ. «Քուրդիստան» անվան տակ ցանկանում են ստեղծել 2-րդ Իսրայելը»

«Թուրքիայի աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքը հանդես է եկել ծավալուն մի հոդվածով, որտեղ ահազանգում է Թուրքիան մասնատելու և ստրկացնելու արևմտյան ծրագրի մասին:

«Քեմալիսթլեր» կայքում հրապարակված «Միացումը կազատագրի, բաժանումը կստրկացնի» վերտառությամբ հոդվածում Փերինչեքը նշում է, որ ժողովրդավարության անվան տակ ամերիկյան իմպերիալիստական ուժերը տարածաշրջանի պետությունները մասնատելու դավադիր ծրագիր են փորձում իրականացնել: Իրաքը, Սիրիան թիրախավորելուց հետո, ըստ Փերինչեքի, հերթը հիմա հասել է Թուրքիային: Ավելի մասնավորեցնելով իմպերիալիստական ուժեր հասկացությունը` հեղինակը մատնանշում է ԱՄՆ-Իսրայել շահագրգիռ զույգին, որի կազմած վերոնշյալ ծրագրի իրականացմանը նպաստում են թուրքական իշխանության առաջին դեմքերը և քրդերի բանտարկյալ առաջնորդը:

«Թայիփ Էրդողանը, Աբդուլլահ Գյուլը, Հաքան Ֆիդանը և Աբդուլլահ Օջալանը նշածս ծրագրի գլխավոր դերակատարներն են` կապիտուլացիայի քառյակը»,- գրում է Փերինչեքը` հավելելով, որ արդեն եկել է նրանցից ազատվելու ժամանակը: Ըստ նրա` սկսյալ 1999 թվականից Թուրքիայի ազգայնական ուժերը իսրայելա-ամերիկյան ծրագիրը տապալելու գործին են լծված: Իսկ այդ ծրագիրը կրում է «Մեծ Մերձավոր Արևելք» անունը:

«Նախատեսվում է թուրք ժողովրդին պառակտել, պետությունը մասնատել և իսկ վերջում էլ «Քուրդիստան» անվան տակ ստեղծել 2-րդ Իսրայելը»,- նշում է Փերինչեքը և Թուրքիայի ճակատագրով մտահոգ հայրենակիցներին միասնական պայքարի կոչ անում:

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը
22:02, 25 հուլ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Պայթյուն Թուրքիայի նավթահորերից մեկում. կա 7 վիրավոր
10:25, 25 հուլ
Պայթյուն Թուրքիայի նավթահորերից մեկում. կա 7 վիրավոր

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Օգոստոսից ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կմատակարարվի Սիրիա
11:36, 24 հուլ
Օգոստոսից ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կմատակարարվի Սիրիա

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Փարիզում Սիրիա-Իսրայել անվտանգային հանդիպում է սպասվում
Փարիզում Սիրիա-Իսրայել անվտանգային հանդիպում է սպասվում

Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}