Իրավական09:10, 07 Փետրվար 2014
Թուրքաբնակ ադրբեջանցի բլոգերը արտաքսվել է երկրից`թվիթերյան հրապարակումների համար

Թուրքիայի կառավարությունը որոշում է կայացրել երկրից արտաքսել ադրբեջանցի բլոգեր, «Todays Zaman» թերթի թղթակից Մահիր Զեյնալովին` Twitter-ում կատարած հրապարակումների պատճառով»,-գրում է թուրքական «Զաման» թերթը:
Ըստ աղբյուրի` Զեյանլովը մեղադրել է Էրդողանին` Ալ Քաիդայի հետ կապ ունենալու մեջ: Ադրբեջանցի լրագրողը Twitter միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.
«Թուրք դատախազները հանձնարարել են ոստիկանությանը ձերբակալել Ալ Քաիդայի հետ կապ ունեցող անձանց: Էրդողանի նշանակած ոստիկանապետները չեն ենթակվել այս հրահանգին»:
«Today’s Zaman»-ի տեղեկություններով` թվիթերյան նշյալ գրառումից հետո կառավարությանն իրազեկել են, որ @mahirzeynalov օգտատերը «պետության և կառավարության ղեկավարների հանդեպ իրականությանը չհամապատասպանող տեղեկություններ է հրապարակում»: Այնուհետև անվտանգության վարչությունը հետախուզությանը հանձնարարել է գտնել, թե ում է պատկանում վերոնշյալ թվիթերյան հաշիվը, ինչից հետո վարչապետ Էրդողանը հայց է ներկայացրել Զեյնալովի դեմ` « իր անձը վիրավորելու, նսեմացնելու, ինչպես նաև հասարակական ատելություն և թշնամություն սերմանելու մեղադրանքով»: Մահիր Զեյնալովը կանչվել է հարցաքննության: Նա իր տված ցուցմունքոմ նշել է, որ իր գրառումները հիմնված են մամուլի հրապարակումների վրա:
Այսպիսով Թուրքիայի Ներքին գործերի
նախարարության զնվտանգության գլխավոր վարչության պետի տեղակալ Ալի Բաշթյուրքը նախարարի անունից ստորագրել է «երկրի ղեկավարների դեմ «tweet» անելու համար» Զեյնալովին արտաքսելու և հետագայում Թուրքիա մուտք գործելու վրա արգելք սահմանելու
մասին որոշումը:
Զեյլանովը 4 տարի է, ինչ ապրում էր Թուրքիայում, իսկ 15 ամիս առաջ ամուսնացել է թրքուհու հետ և կեցության իրավունք ստացել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |