Տարածաշրջան07:52, 06 Փետրվար 2014
Թուրքիայի փոխվարչապետը մեկնաբանել է հայկական հարցով զբաղվողների համարակալման մասին խոսակցությունները

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը պատասխանել է Թուրքական պատմագիտական ընկերության (ԹՊԸ) կողմից հայկական հարցի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարող գիտական աշխատողների տվյալների հավաքագրման մասին խոսակցություններին:
Ըստ թուրքական «Սաբահ» օրաթերթի՝ Արընչը հերքել է մամուլում շրջանառվող վարկածներն առ այն, որ ԹՊԸ-ն հայկական հարցով զբաղվողների համարակալում է իրականացնում: Վերջինիս խոսքով ԹՊԸ-ն իր գործառույթներից բխող աշխատանքներ է պատրաստում Թուրքիայի և Թուրքիայի պատմության վերաբերյալ, ինչի շրջանակներում ներառվում են նաև հայերի մասին աշխատանքներ:
Արընչը,
հիշեցնելով որ, ԹՊԸ-ի կողմից պատրաստվում է «Թուրք-հայկական հարաբերությունների ժողովածու» վերնագրով
աշխատություն, ասել է. «Մի քանի հատորանոց աշխատության շրջանակներում նախատեսվում
է տարբեր տեսանկյուններից քննության առնել հայ-թուրքական հարաբերությունները:
Հաշվի առնելով նման աշխատության պատրաստման դժվարությունն ու ժամանակատարությունը՝
կարիք է առաջացել այդ հարցով տարբեր ուսումնասիրողների կողմից հեղինակած գիտական
հիմք ունեցող հոդվածները ևս
օգտագործել : Հեղինակների հետ կապ հաստատելու նպատակով է Բարձրագույն կրթական խորհրդից պահանջվել
ներկայացնել վերջինների տվյալները»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Թուրքիայի նախագահն ասել է, որ փորձելու են ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպում կազմակերպել Ստամբուլում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |