Տարածաշրջան11:01, 05 Փետրվար 2014
Հալաչօղլու. «Էրդողանը պահանջել է գրաքննել Բահչելիի ելույթը»

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայանական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության
փոխնախագահ, Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն
հայտարարել է, թե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
պահանջել է գրաքննել իր կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելիի ելույթը:
Թուրքական «Հաբերա» լրատվական կայքը հայտնում
է, որ Հալաչօղլուն Թուրքիայի խորհրդարանում միացրել է Էրդողանի հեռախոսազրույցի ձայնագրությունը:
Ըստ Հալաչօղլուի՝ Էրդողանը, զանգահարելով «Հաբեր թուրք» լրատվականի տնօրենին, պահանջել է ԱՇԿ ղեկավարի Թունիսի նախագահի հետ հանդիպման մասին վազող տողերով լուրերը հեռացնել:
Հալաչօղլուն նշում է, որ Թուրքիայի Հանրապետության ղեկավարները ցույց են տալիս, որ
բռնատիրական ռեժիմ են հաստատել:
«Ամբողջ լրատվական դաշտն իրենց
վերահսկողության տակ են վերցրել: Ամոթ է»,- ասել է Հալաչօղլուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |