Տարածաշրջան13:47, 04 Փետրվար 2014
«Freedom House». Օբաման պետք է խիստ ձևով զգուշացնի Թուրքիային

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը օրերս «ժողովրդավարության ճգնաժամ. Թուրքիայում կոռուպցիոն սկանդալը, մեդիան և բռնությունը» վերտառությամբ զեկույց
է հրապարակել: Զեկույցում խոսվում է այն մասին, որ Թուրքիայի ժողովրդավարությունը ճգնաժամ է ապրում, և դեկտեմբերի 17-ի կոռուպցիոն սկանդալից հետո լրագրողների հանդեպ ճնշումն աճել է :
Զեկույցի հեղինակները ԵՄ-ին և ԱՄՆ-ին մի շարք խորհուրդներ են ուղղել` Թուրքիայում
տիրող վիճակը կարգավորելու համար: Մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման
խիստ ձևով պետք է զգուշացնի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նախագահ
Աբդուլլահ Գյուլին, որ երկրում ժողովրդավարական բարեփոխումների հարցում արված
հետքայլերը հարված են հասցնում երկկողմ հարաբերություններին: Նշվում է նաև, որ ԵՄ-ն պետք է շարունակի
շեշտել, որ մամուլի ազատությունը
հանդիսանում է Թուրքիայի ժողովրդավարության բարոմետրը:
Նախորդող հրապարակում` «Freedom House». Թուրքիայում ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |