Տարածաշրջան07:30, 04 Փետրվար 2014
Zaman. Ինչո՞ւ են քուրդ գործիչներն աջակցում Էրդողանի վարչակազմին

Գեզիի ցույցերից հետո քրդերի վարած քաղաքականությունն ուշագրավ կերպով
աջակցում է թուրքական իշխանութուններին: Թուրքիայում իշխող «Արդարություն և
զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն»
(ԽԺԿ-BDP), «Քուրդիստանի բանվորական» (ՔԲԿ-PKK) կուսակցությունների միջև հետաքրքիր
երկխոսություն է զարգանում: Նման դիտարկում է հայտնել թուրքական «Զաման»
պարբերականի սյունակագիր Իհսան Դաղըն: Վերջինս հիշեցնում է «ՔԲԿ»-ի քաղաքական թևի`
«Քրդական համայնքների միության» (ՔՀՄ-KCK) համանախագահ Բեսե Հոզաթի` հայերին,
հույներին ու հրեաներին մեղադրող հայտարարությունը և հարց բարձրացնում` ինչու են
քուրդ գործիչները վերջին շրջանում աջակցում ԱԶԿ-ին:
Առաջին հավանական վարկածը, որ առաջ է քաշում հոդվածագիրը, հետևյալն է. քրդական հարցի կարգավորման գործընթացը ցանկալի չէ, որ ընդհատվի: Իսկ չընդհատվելու համար հարկավոր է, որ իշխանության մեջ մնան ԱԶԿ-ականները, որոնք էլ քրդերի հետ սկսել են այդ գործընթացը: Ահա թե ինչու Գեզիի հակակառավարական ցույցերը, կոռուպցոին սկանդալը չի բխում քրդերի շահերից, քանի որ դրանք սպառնում են ԱԶԿ-ական իշխանություններին, իսկ վերջիններիս տապալման դեպքում ենթադրաբար կտապալվի նաև քրդական հարցի կարգավորման գործըթնացը:
Իհսան Դաղըն քրդերի ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, թե ինչպես կարող է օրեցօր ավելի ավտորիտար դարձող Թուրքիան ապահովել քրդական հարցի ժողովրդավարական լուծումը: Երբ Գեզիի ցույցերը բռնի ուժով ճնշելուց հետո ավելի ավտորիտար դարձող Թուրքիան դեռ պարուրված էհետադիմական «դավադրության տեսություններով», ինչպե՞ս կարող է քրդերի համար ապահովել ազատություն ու բազմակարծություն: Քրդերի քաղաքական ռազմավարությունը տարօրինակ ու կասկածելի համարելով` հոդվածի հեղինակը այնուամենայնիվ հստակ ուղերձ է հղում.
«Ավտորիտար պետություն դարձող Թուրքիայի զոհերը լինելու են ոչ միայն թուրքերը,
այլ նաև քրդերը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |