Տարածաշրջան10:41, 03 Փետրվար 2014
Զինապարտության մասին նոր օրենքի ընդունումից հետո Թուրքիայի բանակի թիվը նվազել է

Այն բանից հետո, երբ Թուրքիայում գործող զինապարտության մասին օրենքում
կատարվեցին փոփոխություններ, ըստ որոնց, 2014-ի հունվարի 1-ից պարտադիր զինվորական
ծառայության ժամկետը նախկին 15 ամսվա փոխարեն սահմանվել է 12 ամիս, երկրի զինված
ուժերում պարտադիր ժամկետային զինծառայողների թիվը նվազել է:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Վաթան» պարբերականի էլէկտրոնային կայքը նշում է, որ մեկ ամսում զորակազմի թիվը պակասել է ավելի քան 110 հազարով: Նշյալ կայքը նաև ինտերնետ-հարցում է կազմակերպել թեմայի շուրջ` հետևյալ հարցադրմամբ.
Թուրքիայի զինված ուժերում անձնակազմի թվի նվազեցումը ըստ ձեզ նորմա՞լ է:
Այո – 62.72 տոկոս
Ոչ – 33.5 տոկոս
Չգիտեմ – 3.78 տոկոս
Նշվում է, որ բարձրագույն հրամանատարական կազմի թիվը փոփոխությունների չի ենթարկվել. ներկա դրությամբ թուրքական բանակում պաշտոնավարում է 344 գեներալ և ծովակալ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |