Տարածաշրջան10:08, 01 Փետրվար 2014
Նախընտրական պատկերը Թուրքիայում. Էրդողանն առաջատար է

Հանրային կարծիքի
ուսումնասիրությամբ զբաղվող «Konsensus» ընկերությունը 2013-ի դեկտմեբրի 19-ից
մինչև 2014-ի հունվարի 23-ը հետազոտություն է անցկացրել Թուրքիայի բոլոր
նահանգներում (81)` պարզելու ընտրազանգվածի կողմնորոշվածությունը ՏԻՄ
ընտրություններին ընդառաջ: Մարտի 30-ին Թուրքիայում տեղի են ունենալու տեղական
ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
«Հաբեր թուրք» լրատվականի տեղեկության համաձայն` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) քվեներն ավելացել են: 2009 թվականի ՏԻՄ ընտրությունների արդյունքների համեմատ «ԱԶԿ»-ի համար արձանագրվել 2.9 տոկոսանոց աճ:
Ըստ սոցհարցման արդյունքների` մրցակցող քաղաքական ուժերը հետևյալ դիրքրեն են զբաղեցնում:
1. ԱԶԿ – 32 տոկոս
2. ԺՀԿ (Ժողովրդահանրապետական կուսակցություն) – 22.6 տոկոս
3. ԱՇԿ (Ազգայնական շարժում կուսակցություն) – 11.8 տոկոս
4. ԽԺԿ (Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցություն) – 5 տոկոս
5. Այլ ուժեր – 5.3 տոկոս
Այն հարցին, թե որ քաղաքական ուժի առաջնորդից եք առավել գոհ կամ դժգոհ, հարցման ենթարկվածների մեծ մասը նախապատվությունը տվել է գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Արդյունքները` ստորև.
1. «ԱԶԿ»-ի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողան – 44 տոկոսը դժգոհ է, 47 տոկոսը` գոհ:
2. «ԺՀԿ»-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլու – 56.1 տոկոսը դժգոհ է, 32.4 տոկոսը`
գոհ:
3. «ԱՇԿ»-ի առաջնորդ Դևլեթ Բահչելի – 67.9 տոկոսը դժգոհ է, 19.3 տոկոսը` գոհ:
4. «ԽԺԿ»-ի համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշ – 77.2 տոկոսը դժգոհ է, 15
տոկոսը` գոհ:
Տոկոսային հարաբերության մնացյալը ոչ գոհունակություն են հայտնել, ոչ դժգոհություն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |