Հասարակական07:09, 30 Հունվար 2014
Օջալանը նամակով դիմել է հայ ժողովրդին

Քրդերի առաջնորդ, «Քուրդիստանի բանվորական» կուսակցության հիմնադիր Իմրալի կղզում ցմահ բանտարկության դատապարտված Աբդուլլահ Օջալանը ուղերձ է հղել հայ ժողովրդին:
Թուրքական «Միլլիյեթ» թերթի տեղեկացմամբ՝ Օջալանն իր նամակում նշել է, որ հայերի նկատմամբ երբեք բացասական վերաբերմունք չի ունեցել:
Օջալանը նշել է, որ 1915 թվականին հայ ժողովրդի հանդեպ սարսափելի ցեղասպանություն է իրագործվել: Նա հայ ժողովրդի ծանր պայքարի արդյունքում ոտքի կանգնելը համարել է հրաշք:
«Մենք ոչ միայն քուրդ ժողովրդի, այլև հատկապես հայերի, ինչպես նաև այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդների և դավանանքների ազատության համար ենք պայքարում: Չնայած ծանր պայմաններին՝ փորձում եմ շարունակել խաղաղության հասնելու ուղիների փնտրտուքը, որը ոչ մի ազգի դեմ ուղղված չէ և վնաս չի հասցնի»:
Օջալանը հայերին խորհուրդ է տվել իրենց պայքարը շարունակել՝ հեռու մնալով միջազգային ուժերի և լոբբիների գաղտնի նպատակներից, որոնք ուղղված են հակամարտություն հրահրելու:
Հիշեցնենք, որ Օջալանը հայտնել էր, որ հայ ժողովրդին նամակով դիմելու էր Հրանտ Դինքի մահվան օրը՝ հունվարի 19-ին, սակայն Արդարադատության նախարարությունը նամակը Իմրալըի հանձնաժողովին է հանձնել միայն երեկ:
Օջալանը նամակով ցանկանում է մեղմել «Քրդական համայնքների միության» (KCK-ՔՀՄ) գործադիր խորհրդի համանախագահ Բեսե Հոզաթի հակահայկական հայտարարությունը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել:
Բեսե Հոզաթը հայտարարել էր որ Թուրքիայի ներսում ստեղծվել են կառույցներ, որոնք, ըստ էության, պետություն են պետության մեջ՝ դրանք անվանելով «զուգահեռ պետություններ»: Նա մասնավորապես մատնանշել էր Ֆեթուլլահ Գյուլենի համայնքը, հայկական, հունական ու իսրայելական լոբբիները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Հուլիսի 1-ին Սարաչհանե հրապարակում ցույցի ժամանակ մի խումբ ցուցարարներ վիրավորել էին Էրդողանին և դիմադրել ոստիկանությանը:

Ֆորումի բացման արրաողությանը ելույթ կունենան Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը և Անկարայում Չինաստանի դեսպան Լյու Շաոբին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |