Տարածաշրջան12:22, 29 Հունվար 2014
Իրանցի գործիչը Էրդողանին անվանել է Իսրայելի խամաճիկ

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսում երկրի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ
Ալի Հոմենեի ներկայացուցիչ Աբդուլլահ Մաջը Սադըքին քննադատել է Թուրքիայի վարչապետ
Ռեջեփ Թայիփ Էրդողանին Սիրիայի ճգնաժամում ունեցած դերակատարման համար:
Թուրքական «Ուլուսալքանալ» լրատվական կայքը ընդգծում է, որ այդ
քննադատությունը հնչեցվել է վարչապետ Էրդողանի` Իրան կատարած այցից ընդամենը մի քանի ժամ
առաջ:
«Թուրքիայի վարչապետը մինչև վերջերս սիրիական ճգնաժամում ավելի
շատ Իսրայելի խամաճիկի պես էր գործում»,- ասել է Սադըքին:
Նա նշել է, որ Էրդողանը Թուրքիայի սիրիական քաղաքականության ձախողումից
հետո ցանկանում է Իրանի հետ հարաբերությունները զարգացնել:
Հունվարի 28-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը մեկնել է Իրան: Այցի շրջանականերում նախատեսվում են հանդիպումներ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի և հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Հոմենեի հետ:
Ստորագրվելու է 5 պայամանգիր, որոնցով նախատեսվում է մինչև 2015 թվականը երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալն ավելացնել՝ հասցնելով 30 մլրդ. դոլարի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |