• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 04:49
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:06, 27 Հունվար 2014

Ազեր Հասրեթ. «Ի՞նչ կլինի, եթե հայ-ադրբեջանական պատերազմը վերսկսվի»

Ազեր Հասրեթ. «Ի՞նչ կլինի, եթե հայ-ադրբեջանական պատերազմը վերսկսվի»

Վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում հակառակորդի սադրիչ ու դիվերսիոն գործողությունների հետևանքով լարված իրադրությունը պետարզմի վերսկսման մասին ենթադրությունների տեղիք է տվել: Թուրքական առաջատար օրաթերթերից «Միլլիյեթ»-ի բլոգում «Ազեր Հասրեթ» ստորագրությամբ հոդված է հրապարակվել, որտեղ հարց է բարձրացված. ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանի ու Հայաստանի հետ պատերազմ սկսվի: Հոդվածագիրը, հենց սկզբից աղավաղելով սահմանային միջադեպերի իսկությունը, նշում է, որ հայկական կողմը անընդհատ կրակ է բացում ադրբեջանական դիրքապահների ուղղությամբ, վերջիններս էլ հակադարձում են: Բացի այդ նշվում է, որ ադրբեջանական բանակն այլևս առաջվանը չէ (20 տարի առաջ):

«Հիմա Ադրբեջանն իրական սպառազինված բանակ ունի: Ամեն տեսակ զենք ունի, լուրջ կրթություն ստացած զորակազմ ունեցող բանակ է»,- գրում է Հասրեթը: Վերջինս փառաբանելով Ադրբեջանին` նշում է, թե այդ երկիրն արդեն ուժեղ բանակի տեր է, առանց որևէ մեկի օգնության կարող է «ոտքի վրա մնա» և բացի այդ էլ հարկ եղած դեպքում թիկունքին ունի Թուրքիայի աջակցությունը: Իսկ Հայաստանը, ըստ նրա, դժվար դրության մեջ է, շարունակվում է արտագաղթը, չի զարգանում տնտեսությունը: Հեղինակը անցկացրել է ներքոշյալ համեմատությունները:

25 տարի առաջ Ադրբեջանի բնակչության թիվը կազմում էր 7 մլն, այժմ` 9.5 մլն:

25 տարի առաջ Հայաստանի բնակչության թիվը կազմում էր 3.7 մլն, այժմ` 3 մլն:

Ադրբեջանի պետական բյուջեն 25 մլրդ դոլար է, որից 3 մլրդ դոլար հատկացնում է բանակին:

Հայաստանի պետական բյուջեն 3 մլրդ դոլար է կազմում:

Հոդվածագիրը համոզմունք է հայտնում, որ պատերազմի վերսկսման դեպքում Հայաստանը միայնակ կմնա, քանի որ Ռուսաստանը չի զորակցի Հայաստանին, իսկ պատճառը, ըստ նրա այն է, որ Ռուսաստանում բնակվող միլիոնավոր թյուրքերը բողոքի ալիք կբարձրացնեն ու ներսից կվնասեն Ռուսաստանին: Հասրեթը նշում է, որ Թուրքիայում ու միջինասիական երկրներում բազմաթիվ եղբայրներ ունի, ովքեր պատերազմի սկսվելուն պես կամավոր կզինվորագրվեն ադրբեջանական բանակին:

Անհասկանալի պաթոսով այս հոդվածագիրը գլխավոր ուշադրությունը դարձնում  է նյութատեխնիկական, ֆինանսատնտեսական ու մարդաքանակի հարցերի վրա, առանց հասկանալու, որ սեփական հայրենիքի հողակտորի համար կռվող զինվորն այնպիսի ոգեղենության կրող է, որը հնարավոր չէ ոչ գնել, ոչ քարոզել: Այդ հարցում նույնիսկ Բաքվի նավթադոլարներն են անօգուտ: 

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}