Տարածաշրջան13:53, 24 Հունվար 2014
Ֆրանսիայի նախագահը Թուրքիայում կհանդիպի Ռաքել Դինքի հետ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ Թուրքիա կատարելիք 2-օրյա այցի ընթացքում կհանդիպի «Ակոս» շաբաթաթերթի սպանված հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը:
Ֆրանսիայի նախագահի Թուրքիա այցը նախատեսվում է հունվարի 27-28-ին: Այն կլինի Ֆրանսիայի նախագահի մակարդակով առաջին այցելությունը 22 տարվա ընդմիջումից հետո:
Նշվում է, որ այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը կհանդիպի Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ:
Օլաննդին կուղեկցեն արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, Արտաքին առևտրի հարցերով նախարար Նիկոլ Բրիքը, Արդյունաբերության նախարար Առնո Մոնտբուրքը և էներգետիկայի նախարար Ֆիլիպ Մարտինը, ինչպես նաև գործարարներ:
Պաշտոնական հանդիպումների ժամանակ
քննարկվելու են երկու երկրների
բազմավեկտոր հարբերությունների, մասնավորապես քաղաքականության և տնտեսության վերաբերյալ
հարցեր, ինչպես նաև նոր
համագործակցության և գործընկերության հնարավորությունները:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Ֆրանսիայի հայերին մասնակցել բողոքի ակցիաներին,
որոնք ողղված են Օլանդի Թուրքիա այցի և Թուրքիայի ԵՄ անդամակցության դեմ:
Բողոքի ակցիաներ տեղի կունենան հունվարի
25-ին Լիոնում,
Մարսելում,
ինչպես նաև հունվարի
26-ին՝ Փարիզում և Մոնպելյեում:
Ցուցարարները կոչ կանեն Օլանդին նախագահական ընտրությունների ժամանակ տված խոստումը կյանքի կոչել՝ ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |