Տարածաշրջան10:12, 24 Հունվար 2014
Թուրքերը կատարելագործում են իրենց մարտական ուղղաթիռները

Թուրքական արտադրության «T129 ATAK»
ուղղաթիռը կարող է դառնալ ամերիկյան « Apache » ուղղաթիռի
մրցակից:
Թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը
հայտնում է, որ «T129 ATAK ուղղաթիռի վրա տեղադրվելու է թուրքական արտադրության միլիմետրային ալիքային
ռադար (Mildar- Milimetre Dalga Radarı), որը նախագծվել է թուրքական Բիլքեն համալսարանի կողմից: « «Midar»-ի առանձնահատկությունն այն է, որ
տեղորոշում է միլիմետրերի ճշգրտությամբ»,-հայտնել է սարքի արտադրությամբ զբաղվող «Մետեքսան»
ընկերության տնօրեն Մուրադ Էրջիյեսը:
Նշվում
է, որ այդ սարքերը փոքր չափսեր ունեն, ինչի շնորհիվ ուղղաթիռները և անօդաչու սարքերը կարող են
հեշտությամբ կրել այն:
Ռադարը կարող է հեռավորության վատ
տեսանելիության պայմաններում պարզ տեսանելիությունը և տեղանքի բարձրության քարտեզը
ստանալ, իսկ բարդ տեղանքի պայմաններում ուղղորդել օդաչուին: Ռադարը կարող է միաժամանակ հայտնաբերել և հետևել մի շարք
թիրախների, ինչպես նաև այդ տեղեկությունները
ավտոմատ կերպով ուղարկել սպառազինության համակարգերին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |